Բաժիններ՝

ԱՄՆ-ը 26 տարում առաջին անգամ մարտական պատրաստության կբերի B-52 ռմբակոծիչները

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը 1991 թվականից ի վեր առաջին անգամ սկսում են B-52 ռազմավարական ռմբակոծիչները բերել մարտական պատրաստության վիճակի: Այդ մասին հայտնել է ամերիկյան ՌՕՈՒ-ի գեներալ Դեւիդ Գոլդֆեյնը:

«Սա եւս մեկ քայլ է մեր մարտական պատրաստության ապահովման ճանապարհին»,-Գոլդֆեյնի խոսքը մեջբերել էDefence One պորտալը: Գոլդֆեյնը եւ ԱՄՆ-ի պաշտպանության այլ բարձրաստիճան պաշտոնատարներ ընդգծել են, որ մարտական պատրաստության բերելու հրամանագիր չի ստացվել, բայց պատրաստությունն արդեն տարվում է՝ սպասելով դրա հնարավոր ստացմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031