
Պեկինում կայացել է Չինաստանի կոմկուսի 19-րդ համագումարի Նախագահության երկրորդ նիստը

Պեկինի Ժողովրդական ժողովների տանը հոկտեմբերի 20-ին կայացել է Չինաստանի կոմկուսի 19-րդ համագումարի Նախագահության երկրորդ նիստը, որը նախագահել է Սի Ցզինպինը:
Ինչպես տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը, համագումարի պատասխանատու քարտուղար Լյու Յունշանը պարզաբանումներ է տվել ՉԿԿ-ի 19-րդ գումարման Կենտկոմի անդամության թեկնածուների եւ թեկնածության թեկնածուների, ինչպես նաեւ ՉԿԿ-ի Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի անդամության թեկնածուների առաջարկված ցուցակների վերաբերյալ:
Նիստում որոշում է ընդունվել համագումարի բոլոր պատվիրակությունների քննարկման համար տարածել ՉԿԿ-ի 18-րդ գումարման Կենտկոմի զեկույցի, ՉԿԿ-ի 18-րդ գումարման Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի աշխատանքի մասին զեկույցի եւ ՉԿԿ-ի Կանոնադրության ուղղումների վերաբերյալ որոշումների նախագծերը:
Նիստում որոշում է ընդունվել քննարկման համար պատվիրակներին հանձնել ՉԿԿ-ի 19-րդ գումարման Կենտկոմի անդամության թեկնածուների եւ թեկնածության թեկնածուների, ինչպես նաեւ ՉԿԿ-ի Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի անդամության թեկնածուների առաջարկված ցուցակները:
Նախագահության նիստում ընդունվել է համագումարում ընտրությունների անցկացման կարգը, որը քննարկվել էր բոլոր պատվիրակությունների կողմից: Նիստում նաեւ ընդունվել է քվեարկության անցկացման հսկիչների ցուցակը, որը համագումարի հաստատմանն է ներկայացվելու նախքան պաշտոնական ընտրությունների սկսվելը: