
Դանակով զինված տղամարդը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակում հարձակվել է հաղորդավարի վրա

Դանակով զինված տղամարդը հոկտեմբերի 23-ին Մոսկվայի Նոր Արբատում ներխուժել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակ: Հարձակման հետեւանքով վիրավորվել է հաղորդավարուհի Տատյանա Ֆելգենգաուերը:
Այդ մասին հաղորդվումէ ռադիոկայանի կայքում: «Ռադիոկայան ներխուժած տղամարդը դանակով հարվածել է ռադիոկայանի հաղորդավարուհի Տատյանա Ֆելգենգաուերի պարանոցին: Պահապանները բռնել են նրան եւ հանձնել ոստիկանությանը:
Բժիշկների խոսքով՝ Տատյանայի կյանքին վտանգ չի սպառնում: Այդուհանդերձ, նա հոսպիտալացված է»,-ասված է հաղորդագրության մեջ: Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ին հաստատել են «Էխո Մոսկվի» գրասենյակի վրա հարձակման մասին տեղեկատվությունը: «Անհայտ անձը վերք է հասցրել լրագրողուհու պարանոցին: Նրան բռնել են եւ այժմ հարցաքննում են: Հանցագործության դրդապատճառները պարզվում են»,-ասել է աղբյուրը: