
Թրամփը նշել է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնի երեք ֆավորիտներին

ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) (Կենտրոնական բանկի) կառավարիչների խորհրդի անդամ Ջերոմ Փաուելը, Սթանֆորդի համալսարանի տնտեսագետ Ջոն Թեյլորը եւ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը ԴՊՀ-ի ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդներն են: Այդ մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից հատվածներ են հրապարակվել հոկտեմբերի 23-ին:
«Դուք գիտեք, որ ես հանդիպում եմ որոշակի թվով մարդկանց հետ: Մեծամասնությունն ասում է, որ ԴՀՊ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածուների թիվը կրճատվել է մինչեւ երկու՝ Թեյլորն ու Փաուերը: Ես նաեւ հանդիպել եմ Ջանեթ Յելենի հետ, որն ինձ դուր է գալիս»,-նշել է Թրամփը:
«Այսպիսով՝ թեկնածուները երեքն են, կա եւս մի քանի մարդ: Ես կասեի, որ որոշում կընդունեմ շատ շուտով»,- հավելել է պետության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: