Բաժիններ՝

Կատալոնիայում ուղղակի կառավարում մտցնելը Մադրիդի սահմանադրական իրավունքն է. Եվրահանձնաժողով

Կատալոնիայում ուղղակի կառավարում մտցնելը Մադրիդի սահմանադրական իրավունքն է: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը՝ պատասխանելով Կատալոնիայի հանրաքվեին ի պատասխան Մադրիդի արտակարգ միջոցների վերաբերյալ լրագրողների հարցերին, մասնավորապես, Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառմանը, որը դե ֆակտո ուղղակի կառավարում է սահմանում Կատալոնիայում։

«Եվրահանձնաժողովի դիրքորոշումը ոչ մի փոփոխության չի ենթարկվել հոկտեմբերի 2-ից, ինչի մասին քանիցս հրապարակավ հայտարարել է ԵՀ-ի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը: Մենք հանդես ենք գալիս հաջակցություն Իսպանիայի սահմանադրական եւ իրավական կարգի, եւ հիշատակված միջոցառումներն ամբողջ ծավալով տեղավորվում են այս սահմանադրական համատեքստում»,-հայտարարել է Սհինասը:

Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ի արտահերթ հանդիպմանը որոշում է ընդունել Կատալոնիայի ինքնավար հանրակցության նկատմամբ Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման մասին, որով Կատալոնիայի ամբողջ ղեկավարությունը կարող է հեռացվել իշխանությունից, իսկ նրա լիազորությունները կիրականացնի Մադրիդի կողմից նշանակված ներկայացուցիչը:

Այժմ իսպանական կառավարության որոշումը պետք է հաստատի Սենատը, որի՝ այդ խնդրին նվիրված նստաաշրջանը նշանակված է հոկտեմբերի 27-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս