Բաժիններ՝

ՌԴ-ի պատասխանը՝ Սիրիային ԱՄՆ-ի հարվածի վերաբերյալ Թրամփի հայտարարությանը

Մոսկվայում գտնում են, որ ԱՄՆ-ի հարվածները պետք է ուղղված լինեն ոչ թե Սիրիայի կառավարության, այլ այդ երկրում գործող ահաբեկիչների դեմ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Խելացի հրթիռները պետք է թռչեն ահաբեկիչների, այլ ոչ թե օրինական կառավարության ուղղությամբ, որը մի քանի տարի իր տարածքում պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ»,-գրել է Զախարովան Facebook-ում: Նա այն ենթադրությունն է արել, որ ԱՄՆ-ի պլանավորվող հարվածները կարող են ուղղված լինել այն բանին, որ ոչնչացնեն սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման ապացույցների ոչնչացմանը: Զախարովան այսպես է մեկնաբանել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որն ապրիլի 11-ին կոչ է արել Ռուսաստանին՝ պատրաստվել Սիրիային ամերիկյան հրթիռահարվածին:

«Ռուսաստանը խոստանում է խոցել բոլոր այն հրթիռները, որոնք կթռչեն Սիրիա: Պատրաստվի՛ր, Ռուսաստան, որովհետեւ հրթիռներ արձակելու են, լավ, նոր ու «խելացի» հրթիռներ: Դու չպետք է ընկերություն անեիր կենդանու հետ, որը մարդկանց սպանում է քիմիական զենքի օգնությամբ եւ հաճույք ստանում դրանից»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս