Հնդկաստանում օդանավը վերթիռի ժամանակ դիպել է օդանավակայանի արգելապատին
Air India ավիաընկերության ինքնաթիռը, որը Հնդկաստանի Տրիչինիպոլի քաղաքից (երկրի հարավի Թամիլնադի նահանգ) մեկնել էր Դուբայ, հարկադրական վայրէջք է կատարել Մումբայում: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:
Նրա տվյալների համաձայն՝ օդանավը վերթիռի ժամանակ իր շասսիներով դիպել է օդանավակայանի արգելապատին ու վնասել դրանք: Դրանից հետո օդանավի հրամանատարը որոշում է ընդունել ինքնաթիռը շրջել դեպի Մումբայ, որտեղ էլ ավելի ուշ բարեհաջող վայրէջք է կատարել: Նշվում է, որ ինքնաթիռում գտնվող 136 ուղեւորները եւ անձնակազմի անդամները չեն տուժել:
ՎայրԷջքից քիչ հետո ուղեւորներին նոր օդանավ է տրամադրվել, որով նրանք մեկնել են Դուբայ: Երկու օդաչուները ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից, նրանց նկատմամբ ստուգում է իրականացվում: Միջադեպի այլ մանրամասնություններ չեն ներկայացվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
The image of damaged #Airindia flight @aaiTRZairport to #Dubai . pic.twitter.com/KGO6xNEylr
— VanakkamTrichy (@VanakkamTrichy) October 12, 2018