Բաժիններ՝

Ինդոնեզիայում տեղի ունեցած նոր երկրաշարժն առնվազն երեք մարդու կյանք է խլել

Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի ունեցած նոր երկրաշարժն առնվազն երեք մարդու կյանք է խլել: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Կղզու արեւելյան մասի առանձին շրջաններում մասամբ ավերվել են բնակելի տները, խնդիրներ են ծագել էլեկտրականության մատակարարման հարցում:

Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականության վայելող Բալի կղզում, սակայն ցունամիի հնարավորության վերաբերյալ նախազգուշացումներ չեն արվել:

6,0 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի երեկոյան: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Սիտուբոնդո քաղաքից 55 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում՝ 10,3 կիլոմետր խորության վրա:

Ինդոնեզիայում մինչ այժմ շարունակվում են սեպտեմբերի վերջին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքները, երկրաշարժ, որի զոհ դարձավ ավելի քան 2 հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031