Բաժիններ՝

Ուգանդայում առնվազն 40 մարդ է զոհվել սողանքների հետևանքով

Ուգանդայի արեւելյան շրջանում առնվազն 40 մարդ է զոհվել սողանքների հետեւանքով: Այդ մասին Բուդուդա օկրուգի ղեկավար Ուիլսոն Ուատիրան հայտնել է New Vision տեղական հրատարակությանը:

Արեւելյան մարզի Բուդուդա օկրուգի բնակիչները հայտնել են, որ սողանքներն առաջացել են հոկտեմբերի 11-ին սկսված տեղատարափներից: Տարերքի զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, քանի որ, ըստ չհաստատված տվյալների, մարզի դժվարամատչելի շրջաններում հարյուրավոր մարդիկ են անհետ կորել:

Երկրի նախագահ Յովերի Մուսեվենին հայտարարաել է, որ փրկարարների խմբեր են ուղարկվել տուժած շրջան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031