Բաժիններ՝

ԱՄՆ-ն ավելի քան 80 մլրդ դոլարով ավելացրել է արտասահանում հետախուզական գործողությունների ֆինանսավորումը

ԱՄՆ-ի վարչակազմն զգալիորեն ընդլայնել է արտասահմանյան հետախուզական գործողությունների ֆինանսավորումը: Դա հետեւում էայն փաստաթղթերից, որոնք հրապարակել են Ազգային հետախուզության տնօրենը եւ Պենտագոնը:

Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն ընթացիկ ֆինանսական տարում 81,5 միլիարդ դոլար է հատկացրել քաղաքական եւ ռազմական հետախուզության գծով գործողությունների համար, ինչը 11,6 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի:

59,4 միլիարդ դոլար էհատկացվել Ազգային հետախուզական ծրագրի նպատակների համար, որի շրջանակներում ֆինանսավորվում են Կենտրոնական հետախուզական վարչության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի, Ազգային անվտանգության եւ հակահետախուզության գործակալության գործողությունները: Ավելացումը կազմել է 4,8 միլիարդ դոլար նախորդ ֆինանսական տարվա համեմատությամբ:

Ռազմական հետախուզության ծրագրի գծով ընթացիկ ֆինանսական տարում հատկացվել է 22,1 միլիարդ դոլար: Ավելացումը կազմել է 3,7 միլիարդ դոլար: 2017 թվականին Ազգային հետախուզական ծրագրի եւ Ռազմական հետախուզության ծրագրի գծով ընդհանուր ֆինանսավորումը կազմել է 73 միլիարդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031