Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա Փարիզում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ լիարժեք հանդիպում անցկացնել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառումների հագեցած գրաֆիկի պատճառով:
ՌԴ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Կեմերովոյի մարզի Յուգրա քաղաքում տեղի ունեցած հրդեհի վայրից, որն ութ մարդու կյանք էխլել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Իրանի մի շարք ատոմային օբյեկտների դեմ պատժամիջոցներ չկիրառելու ԱՄՆ-ի որոշումը ժամանակավոր միջոց է, որը թույլ է տալիս վերահսկել Թեհրանի՝ միջուկային ծրագրի հետ կապված գործողությունները:
ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին կանցկացվեն միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքում վերընտրվելու են 100 սենատորներից 35-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների ու տարածքների 39 նահանգապետներ, ինչպես նաեւ նահանգների օրենսդրական ժողովների 6073 անդամներ, դատավորներ ու դպրոցական օկրուգների խորհուրդների անդամնե։
Իրանի բանկերը կկարողանան օգտվել հաշվարկների այլընտրական տարբերակներից՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով իրենց հաշիվներն սպասարկելուց՝ տեղեկատվության հաղորդման եւ վճարումների կատարման SWIFT միջբանկային համակարգի հրաժարումից հետո:
ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը պատասխանել է «Ամերիկայի Ձայնի» հարցերին:
Ազգային մշակման եւ կառուցման «Արիհանթ» առաջին հնդկական ատոմային սուզանավը, որը զինված է միջուկային բալիստիկ հրթիռներով, հաջողությամբ ավարտել է առաջին պարեկային նավարկությունը:
«Աստանայում նոյեմբերի 8-ին, ամենայն հավանականությամբ, ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կրկին չի ստանձնի, քանի որ Խաչատուրովի հետ տեղի ունեցածը լուրջ հարված էր կազմակերպության հեղինակությանը»:
Երգչուհի Ջանեթ Ջեքսոնը MTV Europe Music Awards մրցանակի պարգեւատրման արարողությանը, որը կայացել է Բիլբաոյում (Իսպանիա), հանդես է եկել կանանց իրավունքների պաշտպանությամբ։
Թուրքիայում հետզհետե մեծանում է օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների թիվը, որոնցում գերակշռում է արաբական և Ծոցի երկրների մասնաբաժինը:
«Շատ վտանգավոր եմ համարում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարությունը՝ հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին։ Այս կապակցությամբ Հայաստանն արդեն Իրանից ստացել է մեկ պատասխան, երբ վերջերս հանդիպում տեղի ունեցավ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որտեղ Իրանի արտգործնախարարը համաձայնեց այն հայտարարության տեքստի հետ, որը միանշանակ պրո-ադրբեջանական էր՝ կապված Արցախի հիմնահարցի հետ»
Ту-154М ինքնաթիռը, որով նախկինում երթևեկում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, կհանվի վաճառքի:
Գլոբալացումը եւ փոխգործակցությունը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում կդառնա Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) հիմնական թեման, որը 2019 թվականի հունվարի 22-ից մնչեւ 25-ը տեղի կունենա Շվեյցարիայի Դավոս քաղաքում:
Վաշինգտոնի իշխանությունները կքննարկեն դաշնային եւ տեղական ընտրություններում ընտրական տարիքը մինչեւ 16 նվազեցնելու հնարավորությունը:
«Դե յուրե հայ-իրանական սահմանը երբևէ չի փակվելու, Հայաստանը նման քայլի չի գնալու, բայց, եթե սանկցիաների դաշտն այնպես լինի, որ որևէ առևտուր տեղի չի ունենալու, ապա մենք խնդիր ենք ունենալու»:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանում գտնվող պատմական հայկական Խորենյան տարրական դպրոցի շենքը կարող է վերանորոգվել։
Թուրքիայի ԱԳՆ-ն Ուգանդայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Սեդեֆ Յավուզալփին հետ է կանչել:
ՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ՀՀ-ում Դանիայի դեսպան Ռուբեն Մեդսենին (նստավայրը՝ Կիև), Շվեդիայի դեսպան Ուլրիկ Տիդեստրոմին (նստավայրը՝ Թբիլիսի) և Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակոնենին (նստավայրը՝ Հելսինկի)։
Իրանի վրա ԱՄՆ-ի տնտեսական ճնշումը Թեհրանի դեմ հոգեբանական պատերազմի բաղկացուցիչ մասն է, եւ այն անօգուտ է:
Շվեյցարիան հանդես էգալիս իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման օգտին. Իրանի դեմ պատժամիջոցները միայն բարդացնում են իրադրությունը:
Չինաստանի տնտեսական փոխակերպումը փոխել է ոչ միայն երկրի ներքին կյանքը, այլեւ ամբողջ համաշխարային տնտեսությունը:
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Ադրբեջանը 2018թ. հոկտեմբերից դադարեցրել է նավթի առքը Իրանից։ Այդ մասին հայտնել է «Turan» լրատվական գործակալությունը` նշելով, որ այդ պատժամիջոցների պատճառով Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կորցնելու է իր կողմից ներկրվող գազի ուղիղ կեսը։
Իտալիայի Նախարարների խորհրդին կից Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը մտադիր է դիմել Եվրամիության (ԵՄ) Համերաշխության հիմնադրամին՝ հեղեղումների հետեւանքների վերացման նպատակով նյութական օգնություն ստանալու համար:
ԱՄՆ-ի վարչակազմը պետք էհարգի միջազգային իրավունքի շրջանակներում Իրանի հետ տնտեսական համագործակցություն վարելու Չինաստանի իրավունքը:
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները վերականգնումը որակել է որպես «կրիտիկական հարված» Մերձավոր Արեւելքում, ներառյալ Սիրիան, նրա ներկայությանը։
Չինաստանի կողմից ներմուծվող ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր ծավալն առաջիկա 15 տարում կգերազանցի 40 տրիլիոն դոլարը:
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերի 2-ին:
Ինդոնեզիայի տրանսպորտում անվտանգության ազգային կոմիտեն ավստրալացի մասնագետների օժանդակությամբ կարողացել է տվյալներ ստանալ Ինդոնեզիայում կործանված Boeing-737-ի ինքնագրիչից:
87 տարեկան հասակում ֆրանսիական Մեժեւե քաղաքում վախճանվել է Ալեն Շեւալիեն՝ պերճանքի առարկաների արտադրության Louis Vuitton Moet Hennessy (LVMH) միջազգային կոնցեռնի համահիմնադիրներից մեկը:
ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը եւ Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի ղեկավար Միգել Դիաս Կանել Բերմուդեսը բանակցություններ են վարել Փհենյանի «Փեքվավոն» պատվավոր հյուրերի նստավայրում: