
Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել բոլոր պաշտոնական շփումները Տայվանի հետ

Պեկինում Չինաստանի կենտրոնական իշխանությունները Միացյալ Նահանգներից պահանջում են հետեւել ձեռք բերված պարտավորություններին, որոնց համապատասխան Վաշինգտոնը չպետք է որեւիցե պաշտոնական եւ միջբանակային շփումներ պահպանի Թայբեյի հետ: Հոկտեմբերի 31-ին այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը։
«Մենք ԱՄՆ-ից պահանջում ենք խստիվ պահպանել «մեկ Չինաստանի» սկզբունքը, մեր երկրների միջեւ ձեռք բերված համաձայնությունները, դադարեցնել ցանկացած պաշտոնական եւ միջբանակային շփումները Տայվանի հետ, դադարեցնել նրան զենքի մատակարարումները»,- նշել է նա՝ ելույթ ունենալով հերթական ճեպազրույցում: Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնը պետք էանսա Պեկինին եւ կատարի համապատասխան պահանջները, հակառակ դեպքում կարող էտեղի ունենալ երկկողմ հարաբերությունների վատթարացում, ինչը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի իրադրության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: