ՌԴ կառավարությունը ռեզերվից գրեթե 6 մլրդ ռուբլի կհատկացնի անտառային հրդեհների մարմանը
Դ-ի կառավարությունն իր պահուստային ֆոնդից գրեթե 6 մլրդ ռուբլի կհատկացնի երկրի մի շարք տարածաշրջաններում շարունակվող անտառային հրդեհների մարմանը: Այդ մասին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է նախարարների կաբինետի նիստում։
«Առաջարկվում է ռեզերվից գրեթե 6 մլրդ ռուբլի հատկացնել մի շարք մարզերում անտառային հրդեհների մարմանը»,-ասել է Մեդվեդեւը: Նա հավելել է, որ առավել ծանր վիճակ է ստեղծվել երեք տարածաշրջանում՝ Իրկուտսկի մարզում, Կրասնոյարսկի երկրամասում եւ Յակուտիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



