ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել են հայ-ամերիկյան առևտրատնտեսական համագործակցության խորացման հարցերը

Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի՝ միջազգային գործընկերների հետ հարաբերությունների և Մերձավոր Արևելքի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ավագ փոխնախագահ Քուշ Չոքսիի հետ:

Վահան Կոստանյանը և Քուշ Չոքսին քննարկել են առևտրատնտեսական, ինչպես նաև գյուղատնտեսության, էներգետիկիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարները։

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված հաջողություններն ու բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական կյանքի կոչումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31