Չեխիան և Իտալիան դադարեցնում են զենքի մատակարարումը Թուրքիային։ Պատճառը Թուրքիայի ներխուժումն է Սիրիա, որն իրականացվում է քուրդ զինյալների դեմ սկսված «խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում:
Առնվազն 78 մարդ է տուժել հոկտեմբերի 14-ին Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքի ակցիաների հետեւանքով:
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում էր Թուրքիայի «Ինջիռլիկ» ռազմակայանից միջուկային զենքը դուրս բերելու հնարավորությունը՝ կապված Անկարայի կողմից Սիրիայում ռազմական գործողության անցկացման հետ:
Եվրամիությունը կարող է հոկտեմբերի վերջին արտահերթ գագաթնաժողով գումարել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ:
Չորս երեխա է զոհվել, եւս ինը վերքեր են ստացել Սիրիայի հյուսիս-արեւելքում տեղի ունեցող մարտերի հետեւանքով, իսկ այն երեխաների թիվը, որոնք հարկադրված լքել են իրենց տները, մոտենում է 70 հազարի:
Վաշինգտոնը ծանուցել է Անկարային, որ ԱՄՆ-ը այլեւս չի պատրաստվում համակերպվել Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական գործողության անցկացմանը:
Մեծ Բրիտանիան Սիրիայում Անկարայի ռազմական գործողության պատճառով վերանայում է Թուրքիային զենքի մատակարարման բոլոր թույլատրագրերը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության պատճառով նրա դեմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած պատժամիջոցները բավարար չեն Սիրիայի հյուսիս-արեւելքում ստեղծված իրադրությունից դուրս գալու համար։
Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի ռազմական գործողությունը խոչընդոտներ է ստեղծում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար եւ հանգեցրել է այդ խմբավորման՝ կալանքի տակ գտնվող բազմաթիվ զինյալների ազատման:
«Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը, որը անցած հանգստյան օրերին մոլեգնել է Ճապոնիայում, հասել է 67-ի:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 14-ի երեկոյան հեռախոսազրույցներ է անցկացրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որն, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին եւ ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն:
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ի պատասխան Թուրքիայի ներխուժմանը Սիրիա, նա շուտով կտա կարգադրություն՝ թուրք ներկայիս և նախկին պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու, Թուրքիայի հետ 100 միլիարդ դոլար առևտրային գործարքի վերաբերյալ բանակցությունները դադարեցնելու և թուրքական պողպատի սակագները մինչև 50 տոկոս բարձրացնել համար:
Կորեայի Հանրապետության մայրաքաղաքի Կվանարու զբոսայգում, որը տարածվում է Հանգան գետի ափերին, կայացել է անօդաչու թռչող սարքերի Seoul Drone Challenge 2019 փառատոնը: Սկզբնապես Սեուլի իշխանությունները պլանավորել էին այդ միջոցառումն անցկացնել հոկտեմբերի սկզբին, բայց այդ պլաններին խանգարեց «Լինլին» թայֆունը: Ի վերջո շոուն տեղի ունեցավ մեկ ամիս ուշ։ Դրոնների թռիչքների համար հատկացված հարթակի վրա հանդիսականները կարողացել են դիտել […]
Մեծ Բրիտանիայի կառավարությունը Brexit-ից հետո կփոխի միգրացիոն օրենսդրությունը՝ արդար միգրացիոն համակարգ ստեղծելու համար:
ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ գործածվող տնտեսական պատժամիջոցները եթե նույնիսկ կարողացան արժեզրկել ռուսական ռուբլին ու առաջ բերեցին ֆինանսական ճգնաժամ այս երկրում, միջազգային ասպարեզում Ռուսաստանի վարքը փոփոխության ենթարկելու հնարավորություն չունեցան:
«Այսօր գոյություն չունեն Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններ, այսօր կան Պուտին-Էրդողան հարաբերություններ: Կան հարցեր, որոնցում պարզապես չեն համընկնում, ասենք՝ Թուրքիայի պետական և Էրդողանի անձնական շահը, նույնը՝ ՌԴ-ի և Պուտինի դեպքում»:
«Որքան հասկանում եմ, մեր երկրները կարողանում են ջանքեր ներդնել միայն արտաքին քաղաքական գլոբալ խնդիրները լուծելու համար, իսկ միմյանց դիտարկում են «ոչ մի տեղ չի փախչի» տրամաբանությամբ, ինչը սխալ է, քանի որ դրանից տուժում են քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունները»:
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ) հայտարարել է նորությունների պորտալի ղեկավարի ձերբակալման մասին, որին կասկածում են հակակառավարական գործունեության մեջ:
«Սա էական հարց է նաև Ղարաբաղյան հակամարտության համար, որտեղ ներկայումս ևս Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները տարբեր են, կարևոր է հասնել խաղաղ կարգավորման՝ առանց ծայրահեղականության, որպեսզի Ադրբեջանը ևս հստակեցնի և դիտարկի Հայաստանի մտահոգությունները, որը, թերևս, չի անում»:
Կատալոնիայի ոստիկանությունը հարկադրված է եղել հոկտեմբերի 14-ին բողոքի մասնակիցների դեմ ուժ կիրառել Բարսելոնայի օդանավակայանում:
Մի խումբ բրիտանացի միջուկագետ-փորձագետներ ժամանել են Թեհրան՝ աջակցություն ցուցաբերելու Արաքի ռեակտորի արդիականացմանը:
Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունն ուղղակի սպառնալիք է Եվրամիության անվտանգությանը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերթական հրապարակումն է արել քուրդ ահաբեկիչներին չեզոքացնելու իրենց գործողությունների մասին: Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունների սկզբից ավելի քան 140 ժամ հետո քրդական կողմի զոհերն արդեն 550-ն են: Ռազմական գործողության հետևանքով զոհվել են նաև 11 խաղաղ բնակիչ, 3 արտասահմանցի լրագրող:
Աշխարհում Իրանի դիրքերն ավելի են ուժեղացել:
Իտալիան առաջիկա ժամերին կընդունի դեկրետ, որն արգելափակում էզենքի մատակարարումները Թուրքիային` Սիրիայի հյուսիսում Անկարայի կողմից իրականացվող ռազմական գործողության կապակցությամբ:
Եվրամիության անդամ երկրները կոչ են անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում եւ իր զորքերը դուրս բերել այդ երկրից:
Բեռլինն այն կարծիքին է, որ Սիրիայում իրականացվող գործողության պատճառով Թուրքիայի վրա ճնշման դիվանագիտական միջոցները դեռեւս սպառված չեն:
«Խնդրից մենք տեղյակ ենք: Վրաստանում մեր դեսպանությունն անմիջապես կապ է հաստատել վրաց գործընկերների հետ, խնդիրն ու խնդրի վերաբերյալ մեր մոտեցումները ներկայացվել են վրաց գործընկերներին: Մենք այս հարցում ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը զգուշանում է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է հանգեցնել ամբողջ տարածաշրջանի իրադրության հետագա ապակայունացման: