Սիրիական կառավարական ուժերը շարժվում են քրդական տարաբնույթ կառույցների կողմից վերահսկվող տարածքներ միաժամանակ և՛ Եփրատ գետից արևելք, և՛ արևմուտք ուղղություններով:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը որոշել է բոյկոտել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւին անօրինականորեն ազատ արձակելու գործով դատը եւ համապատասխան գրավոր հայտարարություն է արել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով երկրի գործընկերները պարտավոր են Անկարային օգնել ահաբեկչության դեմ պայքարում։
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում սպանվել է 1 լրագրող, վիրավորվել 4-ը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Կատալոնիայում բողոքի ակցիաներ են սկսվել 2017 թվականին անկախության հանրաքվեի անցկացմանը մասնակից քաղաքական գործիչների նկատմամբ կայացված դատավճռից հետո:
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը մղձավանջային է համարել Իսպանիայի Գերագույն դատարանի դատավճիռը անկախության շարժման առաջնորդների նկատմամբ:
Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել 12 քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք մեղադրյալների աթոռին են հայտնվել 2017 թվականին անկախության շուրջ անօրինական հանրաքվե անցկացնելու եւ տարածաշրջանային խորհրդարանի կողմից անկախության հռչակման կապակցությամբ, հայտարարել են դատարանում։
Խորհուրդն այսօր մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 16-ը երկարացրեց ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները քիմիական զենքի կիրառման եւ տարածման նկատմամբ:
Extinction Rebellion («Ապաստամբություն ըննդեմ բնաջնջման») բնապաշտպան ակտիվիստները հոկտեմբերի 14-ի առավոտյան արգելափակել են տրանսպորտային գլխավոր հանգույցը Լոնդոնի կենտրոնական շրջանում՝ Սիթիում:
Եվրամիության մի շարք երկրներ հանդես են եկել Սիրիայում Անկարայի գործողությունների կապակցությամբ Թուրքիայի հետ զենքի առեւտրի վրա արգելանք սահմանելու օգտին:
Ֆրանսիան ավելի շատ ջանքեր կգործադրի Սիրիայի հյուսիսարեւելյան շրջաններում Թուրքիայի հարձակումը կանգնեցնելու համար:
2015 թվականից Լեհաստանում կառավարող Յարոսլավ Կաչինսկու «Իրավունք եւ արդարություն» պահպանողական կուսակցությունը, exit-poll-ի համաձայն, որը հրապարկվել է Ipsos սոցիոլոգիական լաբորատորյաի կողմից, 43,6 տոկոս ձայներով հաղթանակ է տարել հոկտեմբերի 13-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Սիրիական բանակը հոկտեմբերի 14-ին ավարտել է ուժերի տեղաբաշխումը Հալեպից 85 կիլոմետր հյուսիս-արեւելք գտնվող Մանբիջ քաղաքի արեւմտյան արվարձանում։
Շվեդիայից, Նիդերլանդներից, Ֆինլանդիայից և Նորվեգիայից հետո, Ֆրանսիան և Գերմանիան նույնպես որոշում են կայացրել կասեցնել զենքի վաճառքը Թուրքիային։
Ճապոնիայում առնվազն 40 մարդ է զոհվել «Հագիբիս» թայֆունից, որն անցած հանգստյան օրերին մոլեգնել է երկրի կենտրոնական ու արեւելյան տարածաշրջաններում, 16 բնակիչ անհայտ կորած է համարվում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Չինաստանն արդեն սկսել է կատարել առեւտրական գործարքի այն պայմանները, որոնց շուրջ երկու երկրները հասել են սկզբունքային համաձայնության, եւ ձեռնամուխ է եղել ամերիկայն գյուղատնտեսական արտադրանքի գնումներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան ու քրդերը չպետք է թույլ տան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների փախուստը Սիրիայի բանտերից։
ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը հայտարարել է, որ դեմոկրատ կոնգրեսականները բանաձեւ կներկայացնեն, որով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ կարվի չեղարկել Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքի դուրսբերման որոշումը:
Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցի պատճառով ԱՄՆ-ի նախագահի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու Ներկայացուցիչների պալատի որոշումը ոգեշնչել է եկող ընտրություններում Թրամփի մրցակից Ջո Բայդընին:
Տիեզերագնաց դառնալ ցանկացողների կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տիեզերական գործակալությանը ներկայացված 4 հազար դիմումների երրորդ մասն ստացվել է կանանցից:
«Մոսկվան թույլ չի տա, որպեսզի այդ հակամարտությունը, վարչապետ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված թեզերով, խախտի կայունությունը ողջ Հարավային Կովկասում»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում, տեղեկացնում է Գերմանիայի նախարարների կաբինետը։
Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով կառավարությանն հանձնարարել է դադարեցնել Թուրքիա սպառազինությունների, զենքի և պահեստամասերի մատակարարումները։
Դա անում է նրա համար, քանի որ նրանք չեն ընդունում թուրքի լուծը, չեն ընդունում թրքություն:
«Մոսկվան ներկայումս այնպիսի քաղաքականություն է վարում, որը, եթե կարդաք, նույնիսկ կծիծաղեք: ՄԱԿ ԱԽ նիստին Նյու Յորքում նախագահողի հայտարարությունը թուրքական օպերացիայի մասին պահանջում էր կոնսենսուս, այդ հայտարարությունը չընդունվեց, քանի որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը դրան խոչընդոտեցին, այսինքն՝ աջակցելով թուրքերին»:
Քաղտեխնոլոգը Փաշինյանի՝ Ալիևին տրված պատասխանը դրական է գնահատում, սակայն նշում, որ այն կարելի էր նաև հավելել հետևյալով. «Այդ պահին կարելի էր նաև շեշտել, որ քնած մարդուն կացնահարած Սաֆարովին հերոսացնող ազգն ուրիշի հերոսներից ընդհանրապես իրավունք չունի խոսելու»։
Ճապոնիայի տեղական իշխանությունները «Հագիբիս» թայֆունի պատճառով ինը միլիոն մարդու տարհանման հրահանգ են տվել:
Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկում կրակոցների հետևանքով զոհվել է չորս մարդ, երեքը ստացել են լուրջ վնասվածքներ:
Ճապոնիան պատուհասած «Հագիբիս» թայֆունի հետևանքով տուժածների թիվը անցնում է 50-ը: Մեկ մարդ մահացել է, չորսն՝ անհետ կորել: