Սոցցանցերում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ հիջաբով կինը ողբում եւ բարձրաձայն երգում է ինքնաթիռում, որպեսզի իրենից հեռացնի վատ մտքերը վերթիռի եւ վայրէջքի ժամանակ:
«Այցերը և նման հայտարարությունները պատահական չեն: Դրանց ուղերձը մեկն է` Հայաստանն արժեքավոր գործընկեր է և հաշվի է առնվում Ռուսաստանի կողմից»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն:
Արկտիկայի սառցե գլխարկի մակերեսն անցած ձմռանը գրեթե չի փոխվել. մարտի կեսերին դրա մակերեսը հասել է առավելագույն ցածր ցուցանիշների՝ գերազանցելով 2015, 2016 եւ 2017 թվականների ռեկորդները:
Պենտագոնն աշխատում է ոչ մահաբեր լազերային զենքի ստեղծման վրա, որը կարող է մթնոլորտում պլազմային գունդ առաջացնել:
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը սկսում է Իրաքի Սինջար բնակավայրում քրդական PKK-ի դեմ ռազմական գործողությունները: Սինջարում ռազմական գործողություններ սկսելը Թուրքիայի նախագահը պատճառաբանել է այն իրողությամբ, որ Աֆրինը կորցնելուց հետո քրդական ուժերը նահանջել են Սինջար։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ այցելել է Չինաստան:
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով` Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջը:
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է ընդունել երկրից արտաքսել ռուս 60 դիվանագետների եւ փակել Սիեթլում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունը:
ԱՄՆ-ն որոշում է կայացրել 60 ռուս դիվանագետի արտաքսման և Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակման մասին՝ ի նշան «Սկրիպալի գործով» Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ համերաշխության: tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ վարչակազմից պաշտոնյան:
Հայաստանի ռուսական ռազմակայանի Գյումրիի կայազորում զինվորական կարգապահության, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման եւ օբյեկտների պահպանության համար ձեւավորվում է ռազմական ոստիկանության ստորաբաժանում:
ՌԴ Քննչական կոմիտեն լուրջ խախտումներ է բացահայտել Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առեւտրի կենտրոնի շահագործման մեջ, որտեղ բռնկած խոշոր հրդեհն ավելի քան 60 մարդու կյանք է խլել:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եվրոգոտու երկրներին առաջարկում է ստեղծել հատուկ հիմնադրամ, որտեղ միջոցներ կկուտակվեն «սեւ օրվա համար», որպեսզի պետությունները հնարավորություն ունենան մեղմացնել տնտեսական անկումների հետեւանքներն ապագայում:
Razm.info-ն գրում է. Մարտի 24-ին Ադրբեջանի հուղարկավորել են նախորդ օրը՝ մարտի 23-ին, Թարթառի (Տերտեր) շրջանի ուղղությամբ սպանված զինծառայող Ռզաև Խայամ Փանահ օղլուին (Rzayev Xəyyam Pənah oğlu):
Այսօր Ազգային ժողովում ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ երեկ իրենք ռուսական պատվիրակության հետ այցելել են «Մեգերյան կարպետ»:
Մինչեւ տասը պաշտոնյաներ, ծառայողներ եւ առեւտրականներ կարող են մոտ ժամանակներս դառնալ Կեմերովոյի առեւտրական կենտրոնում բռնկած հրդեի հետեւանքով մարդկանց մահվան քրեական գործի ֆիգուրանտներ:
Զիմբաբվեի ոստիկանությունը երկրի նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեի կնոջ նկատմամբ հետաքննություն է սկսել 1 մլն դոլար արժողությամբ փղոսկրի մաքսանենգության գործով:
«Վերջին տարիներին Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 30 տոկոսով աճել է, արտահանումը Հայաստանից Ռուսաստան աճել է 44 տոկոսով, 30 տոկոսով ավելացել է Ռուսաստանի քաղաքացիների՝ Հայաստան այցելությունների թիվը»:
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Վարշավայում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Անդրեեւին իրազեկել է ռուս դիվանագետների արտաքսման հարցով իր որոշման մասին։
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի քրեական գործով ձերբակալվել է «Սիստեմնի ինտեգրատոր» ընկերության ղեկավարը, ընկերություն, որն զբաղվել է հակահրդեհային անվտանգության համակարգի մշակմամբ:
Իրանի նախարարների խորհուրդը որոշում է ընդունել պետական մարմիններին արգելել արտասահմանյան այն ապրանքների գնումը, որոնց նմանօրինակները երկրում արտադրվում են:
Սիրիայի Աֆրին քաղաքի նկատմամբ թուրքական ուժերի կողմից ամբողջական վերահսկողություն սահմանելու գործում քաղաքական առևտուրն ակնհայտ է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Այսօր ԱԺ-ում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը խոսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը և Զանգեզուրն ադրբեջանական պատմական տարածքներ լինելու հայտարարությունների մասին:
Այսօր ՀՀ Ազգային ժողովում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինը խոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին:
Ռուսաստանի Կեմերովոյի մարզի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել «Ձմեռային բալենի» առեւտրաժամանցաին կենտրոնում հրդեհից զոհվածների հիշատակին:
«Իստանբուլի» կիսապաշտպան Արդա Թուրանը վիճաբանություն է ունեցել լրագրողի հետ՝ իր կնոջն ուղղված հարցերի համար:
ՌԴ-ի Քննչական կոմիտեն կազմակերպել է Կեմերովոյի Առեւտրաժամանցային կենտրոնում զոհվածների հարազատների գենետիկական նյութի ստացման աշխատանքը:
Կեմերովոյի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվել է 64 մարդ:
Մարտի 26-ի առավոտյան ժամը 9:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:00-ին) Եգիպտոսի բոլոր նահանգներում սկսվել են նախագահական ընտրությունները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Փրկարարները Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առեւտրական կենտրոնում հրդեհի վայրում հայտնաբերել են 56 զոհվածների մարմիններ: