Բաժիններ՝

Պուտինի կարևոր որոշումներից մեկը Պետդումայի խոսնակը համարում է ԼՂ իրավիճակի կարգավորման պայմանավորվածությունը

Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածությանը հասնելը համարում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենակարևոր որոշումներից մեկը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահի կայացրած կարևոր որոշումների թվում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հաստատված պայմանավորվածությունը, որը դադարեցրեց ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Դա թույլ տվեց կանգնեցնել արյունահեղությունը և պահպանել մարդկային կյանքերը»,- ասել է Վոլոդինը:

Նա հավելել է, որ, եթե պայմանավորվածությունը ձեռք չբերվեր, ապա Ռուսաստանը շատ մոտ և մեծ խնդիր կունենար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031