Համավարակի դեմ պայքարի համար աշխարհում արդեն ավելի քան 13 տրլն դոլար է ծախսվել. Nikkei

COVID-19-ի համավարակի դեմ պայքարի, դրա հետ կապված տնտեսական դժվարությունների հաղթահարման եւ բնակչության օգնության համար հատկացումների ընդհանուր գումարն աշխարհում այժմ գերազանցել է 13 տրիլիոն դոլարը: Դեկտեմբերի 23-ին այդ մասին հայտնել է ճապոնական Nikkei գործարար թերթը՝ վկայակոչելով իր փորձագետների հաշվարկները:

Այդ գումարը, թերթի տվյալներով՝ հաշի է առնում նաեւ համավարակի պայմաններում տնտեսության խթանման միջոցների՝ գրեթե 900 միլիարդ դոլարի՝ հենց նոր ԱՄՆ-ի Կոնգրեսում համաձայնեցված փաթեթը: Տնտեսության խթանման ավելի ու ավելի նոր ծրագրերի ընդունումը, նշում է «Նիկեյը», հանգեցնում է աշխարհի առաջատար երկրների պետական պարտքի ուռճացման: Փորձագետների հաշվարկներով՝ 2021 թվականին այն կհասնի նրանց միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 125 տոկոսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031