Բաժիններ՝

Ռուսաստանցիների գրեթե երեք քառորդը պլանավորում է լսել Պուտինի ամանորյա խոսքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուսաստանցիներին հղած ավանդական ամանորյա ուղերձը պլանավորում է լսել համաքաղաքացիների 72 տոկոսը. 43 տոկոսը պատրաստվում էուշադիր լսել պետության ղեկավարի խոսքը, մնացած 29 տոկոսը՝ ընդհանուր առմամբ: Այդ մասին վկայում են SuperJob.ru պորտալի հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման տվյալները, որոնք դեկտեմբերի 22-ին ստացել է «Ինտերֆաքս»-ը:

Հետազոտության համաձայն, տարիքային բոլոր կատեգորիաներից այն մասնակիցների առավել մեծ թիվը, որոնք պլանավորում են լսել Պուտինի ամանորյա խոսքը, բաժին է ընկնում մինչեւ 24 տարեկան երիտասարդներին (78 տոկոս):

Դրա հետ մեկտեղ այդ տարիքի հարցվածների կեսը (51 տոկոս) պատրաստվում է ուշադիր լսել նախագահի խոսքը, ընդհանուր առմամբ՝ քառորդ մասից ավելին (27 տոկոս):

Հարցումը ցույց է տալիս, որ ռուսաստանցի կանայք, որոնք պլանավորում են լսել առաջիկա ամանորյա ուղերձը, զգալիորեն ավելի շատ են, քան տղամարդիկ՝ հարցվածների 78 տոկոսը եւ 65 տոկոսը՝ համապատասխանաբար: SuperJob.ru-ի տվյալներով՝ ռուսաստանցիները հույս ունեն, որ իր ամանորյա ուղերձում նախագահը կբարձրացնի հարցեր, որոնք վերաբերում են քաղաքացիների կենսամակարդակին եւ բարեկեցությանը, առողջապահությանը եւ կորոնավիրուսի դեմ պայքարին, աշխատանքի շուկային եւ ընտանիքների աջակցությանը:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ նախագահի ամանորյա խոսքը չի պլանավորում լսել ռուսաստանցիների 28 տոկոսը: Հարցումն անցկացվել է 2020 թվականի նոյեմբերի 23-28-ին, բոլոր դաշնային օկրուգների 455 բնակավայրերում՝ 18-ից բարձր տարիքի 1600 քաղաքացիների շրջանում, որոնք ներկայացնում են Ռուսաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս