Ռուսները Սև ծովում թուրքական նավ են խոցել

Օդեսայի ափերի մոտ թուրքական նավ է ռմբակոծվել։ Հաղորդվում է, որ տուժածներ չկան: Դեպքը տեղի է ունեցել Օդեսայի մոտ ռուսական զինուժի ռազմական գործողությունների շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նավի վրա եղել է 11 ուկրաինացի, 11 ֆիլիպինցի և 8 թուրք: Միջադեպի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան։

«Ստացված տեղեկատվության համաձայն՝ նավը խոցվել է Օդեսայից 50 մղոն հարավ։ Այն շարունակել է շարժվել Ռումինիայի ուղղությամբ»,- ասվում է թուրքական կողմի հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28