Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ իրականացվող սանկցիաներին
Վրաստանը, հաշվի առնելով երկրի ազգային շահերը և ժողովրդի շահերը, չի ծրագրում միանալ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սահմանած տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներին: Ինչպես տեղեկացնում է«Էխոկավկազ»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Պատժամիջոցների սահմանումը ավելի մեծ վնաս կհասցնի մեր երկրին ու մեր ժողովրդին»,- նշել է Ղարիբաշվիլին:
Վրաստանի կառավարության ղեկավարը նաև ասել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստ եւ խորհրդարանի արտահերթ նստաշրջան անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում: