
Թուրքիան ռուսական ռազմանավերի համար կարող է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է հարցին, թե հնարավո՞ր է Թուրքիան ընդառաջ գնա Ուկրաինայի դեսպանատան պահանջին և ռուսական ռազմանավերի առաջ փակի Բոսֆորի և Դարդանելի նեղուցները:
Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber-ը:
«Ուկրաինան պաշտոնական խնդրանք է ներկայացրել, Մոնտրոյի պայմանագրի դրույթները շատ հստակ են ու միանշանակ»,- ասել է Չավուշօղլուն։
«Մինչ այժմ Թուրքիան առանց վարանելու ամեն անգամ իրականացրել է Մոնտրոյի կոնվենցիան։ Այսինքն՝ պատերազմում, որտեղ Թուրքիան կողմ չէ, կան միջոցառումներ, որոնք կարող են ձեռնարկվել պատերազմի մասնակից երկրների նկատմամբ։ Թուրքիան կարող է դադարեցնել ռազմանավերի անցումը նեղուցներով»,- ասել է նա:
«Բայց Մոնտրոյի կոնվենցիայում կա նաև այլ բան. եթե կա պահանջ, որ պատերազմող երկրների նավերը վերադառնան իրենց բազաներ, ապա դա պետք է թույլ տալ»,-հավելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: