Փրկարարները դուրս են բերել Էլբրուս լեռան վրայի սառցե ճեղքվածքն ընկած լեռնագնաց աղջկան:
Stratolaunch Systems-ի կողմից ստեղծված երկշերտ, վեց շարժիչով օդանավը առաջին ցուցադրական թռիչքն է իրականացրել Լոս Անջելեսում:
Ճապոնիայի բնակչությունը մեկ տարում կրճատվել է 263 հազար մարդով (0,21 տոկոս), նրա աշխատունակ հատվածի բաժինը ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել 1950 թվականից ի վեր:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտնել է, որ կցանկանար մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երրորդ գագաթնաժողովին, սակայն միայն այն դեպքում, երբ ԱՄՆ ցուցաբերի «ճիշտ վերաբերմունք»։
Սուդանում չդադարող ցույցերի հետևանքով վերջին երկու օրվա ընթացքում մահացել է առնվազն 16 մարդ:
Սուդանի անցումային ռազմական խորհուրդն ապրիլի 13-ին հայտարարել է երկրում պարետային ժամն ու արտակարգ դրությունը չեղարկելու մասին:
Շուրջ 1500 փախստական անցնող օրերի ընթացքում վերադարձել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:
«Կարծում եմ՝ առանց այդ թեմայի հետ կապված հարց հնչեցնելու՝ պետք է անդրադարձ կատարվեր, քանի որ Հայոց ցեղասպանության հարցն այն հարցն է, որը կազմում է Հայաստանի պետական քաղաքականության բաղկացուցիչ մասը»։
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ապրիլի 14-ին կգնա Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում, որտեղ նախատեսվում է նրա նախընտրական բանավեճը երկրի ղեկավարի պաշտոնի մեկ այլ թեկնածու Վլադիմիր Զելենսկու հետ:
Սուդանի Ազգային հետախուզության ու անվտանգության ծառայության ղեկավար Սալահ Գոշը հրաժարական է ներկայացրել:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի սեմինարներից մեկի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Սոնյա Քրիմի միջև:
«Եթե ամեն ինչ ճիշտ ուղղությամբ ընթանա, ապա ԱՄԸ-ն տեխնիկական աջակցություն կցուցաբերի այս բարեփախումներին, որոնք կարեւորագույն հենասյուներ կդառնան ինչպես ֆիսկալ կայունության այդպես էլ Հայաստանի աճի ներուժի զարգացման համար»:
Իսպանիայի Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Առանց դրա վավերացման՝ հայկական կողմը չի կարող լիարժեք կերպով օգտվել այս համաձայնագրի հնարավորություններից»,- ասաց նա։
Բեռլինը Կիեւից ազատ ու արդար ընտրություններ է ակնկալում նախագահական արշավի երկրորդ փուլում:
Բրիտանիայի Անկախության կուսակցության (UKIP) նախկին առաջնորդ եւ ԵՄ-ից երկրի դուրս գալու մոլի կողմնակից Նայջել Ֆարաջը ապրիլի 12-ին պաշտոնապես «Brexit-ի կուսակցություն» է ստեղծել Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բեռլինում կայացած բանակցություններում պաշտպանել են ապրիլի 18-ից Դոնբասում զատկական զինադադար հաստատելու նախաձեռնությունը:
Առնվազն ինը մարդ է զոհվել Չինաստանի Գուանդունի նահանգի Շենչժեն քաղաքում մոլեգնող հեղեղումներից, որոնք առաջացել են հորդառատ անձրեւների հետեւանքով:
Ինդոնեզիայի իշխանությունները ցունամիի սպառնալիք եւ բնակչության մասնակի տարհանում են հայտարարել ապրիլի 12-ին Սուլավեսի կղզու ափերի մոտ տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը պաշտպանում է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին ղեկավար Մայքլ Փոմպեոյի, որն այժմ զբաղեցնում է պետքարտուղարի պաշտոնը, այն դիրքորոշումը, որ WikiLeaks կազմակերպության գործունեությունը կարող էր իրականացվել ի շահ Ռուսաստանի:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ եւ Ուկրաինայի Գերագույն ռադայում համանուն խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հորդորել է պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին եւ նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն՝ հարգել նախագահի կարգավիճակը:
Գերմանիայի նախարարների կաբինետն Անվտանգության դաշնային խորհրդի գաղտնի նիստում հավանություն է տվել ռազմական տեխնիկայի արտահանմանը Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։
Էվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորեայի կողմնակիցները ցույց են անցկացնելու WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապաստանից զրկելու՝ երկրի գործող նախագահ Լենին Մորենոյի կառավարության որոշման դեմ:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է ամորձատել ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք երկրում ներքաշված են թմրավաճառության մեջ:
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ԱՄՆ արտահանձնումը թույլ չտալու պահանջով Մեծ Բրիտանիայի իշխանություններին հասցեագրված հանրագիրը, որը կոչ է արել պաշտպանել ամերկացի դերասանուհի եւ մոդել Պամելա Անդերսոնը, ավելի քան 42 հազար ստորագրություն է հավաքել։
Ապրիլի 11-ին Ֆիզուլու ուղղությամբ ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Ջալիլաբադի շրջանի Մուսալը գյուղի բնակիչ, 2000թ․ ծնված Մայըլզադե Մահարրամ Գաֆար օլղուն (Mayılzadə Məhərrəm Qafar oğlu):
Առնվազն 16 մարդ է զոհվել, եւս 30-ը՝ վիրավորվել Պակիստանի Բելուջստանի նահանգի Քվետա քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործելու հետեւանքով:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կամրապնդի «բարիդրացիության գոտին» իր սահմանների պարագծով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մինչեւ հոկտեմբերի 31-ը Եվրամիությունից երկրի դուրս գալու ժամկետի նոր հետաձգման կապակցությամբ, որը ապրիլի 11-ին հաստատվել է ԵՄ-ի արտակարգ գագաթնաժողովում, հայտարարել է հատուկ պայմաններում՝ ԵՄ-ի հետ գործարքի բացակայության դեպքում, գործողությունների ծրագրի չեղարկման մասին:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացությունը հասել է վերջին ութ ամսվա առավելագույն ցուցանիշին: