Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետները կժամանեն Կիև Զելենսկու հետ բանակցությունների
Լեհաստանի, Չեխիայի եւ Սլովենիայի կառավարությունների ղեկավարները մարտի 15-ին մեկնում են Կիեւ Ուկրաինայի նախագահի եւ վարչապետի հետ բանակցությունների: Մարտի 15-ին այդ մասին հաղորդվում է Լեհաստանի նախարարների կաբինետի կայքում։
«Նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին եւ Նախարարաների խորհրդի փոխվարչապետ, Ազգային անվտանգության եւ պաշտպանության գործերով կոմիտեի նախագահ Յարոսլավ Կաչինսկին Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի եւ Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ այսօր մեկնում են Կիեւ որպես Եվրախորհրդի ներկայացուցիչներ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ վարչապետ Դենիս Շմիգալի հետ հանդիպման»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Այցի նպատակն է ամբողջ Եվրամիության կողմից Ուկրաինայի ինքնիշխանության եւ անկախության անվերապահ պաշտպանության հավաստումը, ինչպես նաեւ Ուկրաինայի պետության եւ հասարակության օժանդակության լայն փաթեթի ներկայացումը»,- ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես նշված է, ուղեւորությունը կազմակերպված է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ համաձայնցմամբ: Միջազգային հանրակցությունը պատվիրակության այցի մասին տեղեկացված է միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի միջոցով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: