Բաժիններ՝

ԵՄ-ի Ռազմական կոմիտեի ղեկավարը, հայտարարել է, որ անթռիչք գոտու որշումը կարող է ընդունել սոսկ ՄԱԿ-ը

Ուկրաինայի երկնքում անթռիչք գոտի սահմանելու որոշումը, որը խնդրում է այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, կարող է ընդունվել սոսկ ՄԱԿ-ի կողմից: Ինչպես մարտի 14-ին Corriere della sera թերթում հրապարակված հարցազրույցում ասել է Եվրամիության Ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Կլաուդիո Գրացիանոն, հակառակ դեպքում «դա կլիներ ռազմական ակտ ՌԴ-ի դեմ»։

«(Անթռիչք գոտու) որոշումը կարող է ընդունել սոսկ ՄԱԿ-ն, ինչպես դա Լիբիայում էր: Այս (Ուկրաինայի) դեպքում առանց ՄԱԿ-ի կողմից այդ որոշման դա կլիներ պատերազմի ակտ Ռուսաստանի դեմ»,- ասել է գեներալը: Նա նշել է, որ ստեղծված իրավիճակը ԵՄ-ին եւ անդամ երկրներին դրդել է սեփական պաշտպանությունն ամրապնդելու անհրաժեշտության գիտակցմանը՝ օպտիմալացնելով ռազմական ծախսերը: Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ֆոնին Վլադիմր Զելենսկին բազմիցս ՆԱՏՕ-ին խնդրել է անթռիչք գոտի սահմանել իր երկրի երկնքում: Ի պատասխան ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններ, ներառյալ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, հանդես են եկել այդ քայլի դեմ:

Իր հերթին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի օդային տարածությոնում անթռիչք գոտի սահմանելու այլ երկրների ցանկացած փորձերը կդիտի որպես մասնակցություն ռազմական գործողություններին, դրանք կապված են աղետալի հետեւանքների հետ ամբողջ աշխարհի համար: Ռուսաստանի ղեկավարը նաեւ ընդգծել է հետեւանքների լրջությունն Ուկրաինայի երկնքում անթռիչք գոտի սահմանելու փորձերի դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս