Սուրեն Պապիկյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:
Կողմերն անդրադարձել են հայ-իրանական երկկողմ համագործակցության հեռանկարներին, քննարկել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում: