Ֆրանսիայի նախարարը չի բացառել Ուկրաինայի ճգնաժամի պատճառով սովն Աֆրիկայի հյուսիսում
Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենավորման նախարար Ժյուլիեն Դենորմանդին չի բացառել սովի ծագումը Հյուսիսային Աֆրիկայի երկրներում Ուկրաինայի հակամարտության հետեւանքների պատճառով: Մարտի 15-ին այդ մասին նա հայտարարել է France Inter ռադիոկայանի եթերում։
Դենորմանդին նշել է որ Ֆրանսիան մյուս երկրներից ավելի քիչ կհանդիպի խնդիրների, քանի որ վաղուց է շեշտը դրել է պարենային անկախության վրա: «Բայց ինձ շատ է անհանգստացնում այն, ինչ տեղի կունենա համաշխարհային մակարդակում,- ասել է նա:- Այսօր կա այն բանի վտանգը, որ մենք կդառնանք սովի ականատեսներ, մասնավորապես Աֆրիկայի հյուսիսում եւ Մերձավոր Արեւելքում»: Ռուսաստանն այսօր ավելի շատ հացահատիկ է արտահանում, քան Եվրոպան: Եգիպտոսը, Մարոկոն, Լիբանանը լիովին կախված են ՌԴ-ից եւ Ուկրանիայից մատակարարումներից: Հարց է առաջանում, թե այդ երկրներն ինչպե՞ս իրենց կապահովեն հացով: Եգիպտոսի համար, օրինակ, դա ֆունդամենտալ խնդիր է»,- ասել է Դենորմանդին: Նա նշել է, որ «Ռուսաստանի եւ Ուկրաինայի սեւահողային մարզերն արտասովոր բերրի են»:
Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենավորման նախարարն ընդգծել է, որ «երկրորդ խնդին աշխարհաքաղաքական է»: «Ահա արդեն 20 տարի Ռուսաստանը մեծացնում է իր ազդեցությունն այդ երկրների (Եգիպտոս, Մարոկո, Լիբանան – ծանոթ. խմբ.) վրա»,- կարծում է նա: Եվրոպան, նրա խոսքով, պետք է վերականգնի իր դիրքերն այդ տարածաշրջանում»: Ամբողջությամբ վերցված, Ֆրանսիայի նախարարի կարծիքով՝ «Ուկրաինայի հակամարտությունը ծանր կանդրադառնա համաշխարհային գյուղատնտեսական շուկայի վրա»: «Ռուսաստանը եւ Ուկրաինան հացահատիկի, բայց նաեւ այլ մթերքի, այդ թվում անասնապահության համար կերերի առաջատար արտահանողներն են»,- նշել է Դենորմանդին:
«Ուկրաինայի իրադրությունը կհանգեցնի պարենի, ինչպես նաեւ էներգակիրների գների աճի: Դա կհանգեցնի սպառողական գների աճի, դրանում մենք պետք է մեզ հաշիվ տանք»,- ասել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: