Բաժիններ՝

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 459,8 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 15-ի առավոտվա դրությամբ կազմել է 459 միլիոն 802 հազար 605: Այդ մասին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 45 հազար 905 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան :

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 79 միլիոն 562 հազար 252 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 965 հազար 105-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 42 միլիոն 996 հազար 62-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 515 հազար 974 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 29 միլիոն 391 հազար 345 հիվանդացած, նրանցից մահացել է 655 հազար 557 մարդ: Չորրորդ դիրքում Ֆրանսիան է: Երկրում միագումար գրանցվել է 23 միլիոն 717 հազար 460 ախտահարված եւ 141 հազար 321 մահ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մարտի 15-ի առավոտվա դրությամբ կազմել է 778,4: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2965, Հնդկաստանում՝ 368, Բրազիլիայում՝ 3046, Ֆրանսիայում՝ 2141 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս