ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
«ՌԴ նախագահը կժամանի Երեւան: Վլադիմիր Պուտինը Երեւան կգա հոկտեմբերի 1-ին, եւ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ մեր երկրի մայրաքաղաքում կմնա մի քանի ժամ: Համենայնդեպս, այս պահի դրությամբ այդպիսի տրամադրվածություն կա ՌԴ-ի կողմից:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կքննարկի զբոսաշրջության ինդուստրիայի կարգավորման բնագավառում փոփոխություններին վերաբերող հարցերը, որպեսզի ապահովի հանգստացողների իրավունքների պաշտպանությունը՝ աշխարհի հնագույն տուրիստական ընկերություններից մեկի՝ Բրիտանիայի Thomas Cook-ի լուծարման գործընթացի սկսվելու կապակցությամբ:
Մեծ Բրիտանիայի Thomas Cook հնագույն տուրիստական ընկերությունը հայտարարել է հարկադրական լուծարման մասին:
Պոլսի հայ համայնքի առջև ծառացած խնդիրների, Թուրքիայի քաղաքական զարգացումների և այլ թեմաների շուրջ Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, հայ համայնքի շրջանակներում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանի հետ:
Իրանի Արևելյան Ադրբեջան (Ատրպատական) նահանգի մի շարք միջնակարգ դպրոցներում սկսել են ադրբեջաներեն դասավանդել:
Երկրորդ ժամկետով Աբխազիայի նախագահ ընտրված Ռաուլ Խաջիմբայի պաշտոնակալման արարողությունը կկայանա հոկտեմբերի 9-ին:
Իրանի իշխանությունները կաջակցեն Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման անաչառ միջազգային հետաքննությանը եւ կտրամադրեն իրենց ունեցած տեղեկատվությունը, եթե մասնակցեն դրան:
Թուրքիան զրահամեքենաներ է կուտակում թուրք-սիրիական սահմանային Աքչաքալե անցակետում։ Աղբյուրը նշում է, որ հնարավոր է այդ զրահամեքենաներն օգտագործվեն թուրք-ամերիկյան համատեղ պարեկությունների ժամանակ։
Պարսից ծոցի եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը մնում է բարդ, հարկ է, որ կողմերը զսպվածություն դրսեւորեն եւ առկա բոլոր հակասությունները լուծեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին առաջարկել է կոռուպցիայի դեմ պայքարի ֆլեշմոբ անցկանցնել:
Իրանն առաջարկում է ՄԱԿ-ի հովանու ներքո Պարսից ծոցում անվտանգության կոալիցիա ստեղծել Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Օմանի եւ Քուվեյթի մասնակցությամբ:
Իսրայելի ապագա կոալիցիոն կառավարության վարչապետի թեկնածուներից ոչ մեկը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի մոտ կուսակցությունների ներկայացուցիչների կոնսուլտացիաների արդյունքներով չի ստացել իր օգտին պահանջվող պատգամավորական մեծամասնությունը:
Սաուդյան Արաբիան գրեթե ավարտել է նավթի արդյունահանման վերականգնումն իր նավթային օբյեկտների վրա իրականացված գրոհներից հետո, արտադրությունը նախկին մակարդակին կվերադառնա հաջորդ շաբաթվա սկզբին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատության է ենթարկել Իրանի ղեկավարության քաղաքական ուղեգիծը:
Թուրքիայի նախկին վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Բինալի Յըլդըրըմը պատրաստվում է զբաղեցնել Թուրքիայի փոխնախագահի պաշտոնը:
Իրանի իշխանություններն ազատ են արձակել բրիտանական Stena Impero լցանավը, որը Հորմուզի նեղուցում կալանվել էր Իսլամական հեղափոխության պահապանների զորախմբի կողմից (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր ստորաբաժանում):
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, անհրաժեշտության դեպքում, հայկական կողմը պատասխան կտա տեսանյութ հրապարակելով։
Ինչպես հայտնել էր ՊԲ մամուլի ծառայությունը՝ սեպտեմբերի 22-ին ժամը 16:15-ի սահմաններում, Պաշտպանության բանակի առաջնագծի հարավ-արևելյան դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, որը կանխվել է։
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալել է Կատալոնիայի անկախության ինը կողմնակիցների, որոնք զբաղվել են «բռնի գործողությունների նախապատրաստմամբ»՝ պայթուցիկ սարքերի կիրառմամբ:
Թուրքական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է, որ եթե Թուրքիայում շարունակվի նախագահական համակարգը, ապա ընդդիմադիր քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցության հետ իրենց համագործակցությունը շարունակվելու է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը գտնում է, որ Իրանը պատասխանատվություն է կրում Սաուդյան Արաբիայի օբյեկտներին հասցված հարվածների համար, եւ նշել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի եւ եվրոպական դաշնակիցների հետ աշխատել Թեհրանի գործողություններին պատասխանելու նպատակով:
SOS Mediterranee եւ «Բժիշկներ առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությունների Ocean Viking նավն ստացել է Իտալիայի իշխանությունների թույլտվությունն ափ իջեցնելու 182 միգրանտների, որոնց փրկել են Միջերկրական ծովի ջրերում:
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի 20-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարությունը զինամթերքով բեռնված 10 զրահամեքենա է ուղարկել դեպի Սիրիայի հետ սահմանին գտնվող Աքչակալե շրջան:
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավար կազմի հետ։
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Լոս Անջելեսի քաղաքապետարանում մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող են երկու երկրների միջեւ առեւտրի համաձայնագիր կնքելու պայմանավորվածության մասին հայտարարել մինչեւ 2020 թվականի հուլիսը:
Թեհրանը կոչ է անում Պարսից ծոցի բոլոր երկրներին մասնակցել տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովման Իրանի նախաձեռնությանը:
Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախատեսված ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: