
Խաղաղօվկիանոսյան նավատորմի էկոլոգիական դասակն ավելի քան 450 տոննա աղբ է հավաքել Չուկոտկայում

Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) էկոլոգիական ստորաբաժանումը Չուկոտկայի ինքնավար օկրուգի Վրանգելի կղզում 450 տոննայից ավելի գյուղատնտեսական եւ կենցաղային աղբ է հավաքել: Այդ մասին հաղորդել է ԽՕՆ-ի մամուլի ծառայությունը:
«ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարության ցուցումով Վրանգելի կղզու վրա արդեն մի քանի տարի նման աշխատանքներ են տարվում: Այս տարի արշավախումբն աշխատել է օգոստոսից եւ արդեն աշխատանքն ավարտել է ձնածածկույթի եւ սառցաշերտի գոյացման պատճառով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Զինվորականները հավաքել են աղբը եւ բեռնել հատուկ նավի վրա: Մնացորդներն ուղարկել են նավահանգիստ, որտեղ դրանք պլանավորում են օգտահանել: Բնապահպանական ակցիայում գործի են դրվել ավելի քան 50 զինծառայողներ:
Նրանք աշխատանքի համար օգտագործել են 25 եւ 40 տոննա բեռնունակությամբ արբարձիչներ, «ԿամԱԶ» ավտոմեքենաների բազայի վրա ստեղծված մետաղատարներ՝ մանիպուլյատոր ամբարձիչներով, ինքնաթափեր, թրթուրավոր բեռնափոխադրիչներ, բուլդոզերներ, վառելիքալցավորող եւ փաթեթավորող մամլիչներ:
Ընդամենն օգտագործվել է 10 միավոր տեխնիկա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: