Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ենթադրում է, որ Շուշիի համար ճակատամարտը, որ ընթանում է վերջին օրերի ընթացքում, վաղը կարող է ավարտվել: Այս մասին Հովհաննիսյանն ասաց Առաջին ալիքի ուղիղ եթերում:

«Մարտերը ընթանում են Շուշիի ներսում և շրջակայքում: Մեր զորքը համառ ու գրագետ պայքար է մղել բոլոր զորատեակներով: Կարելի է ասել, որ Շուշիի համար առանձին ճակատամարտը, որը ընթանում է վերջին 3-4 օրը, վաղը, իմ կարծիքով, վերջնական պարզ կլինի: Չեմ ուզում վաղաժամ գնահատական տամ: Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»,- ասաց Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30