«Թշնամին ջարդվել ու նահանջել է նաև Մարտունու ուղղությամբ». Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:

«Թշնամին ջարդվել ու նահանջել է նաև Մարտունու ուղղությամբ։ Սա չափազանց կարևոր տեղեկություն է, քանի որ Մարտունու պաշտպանական շրջանի անառիկութկունը ելակետային նշանակություն ունի պատերազմի ընթացքի համար։ Առանց չափազանցության դա այն դարպասն է, որը կենտրոնից հսկում է Արցախի սիրտը։ Թերևս հենց սա է պատճառը, որ թշնամին երբեք չի համարձակվում մեծ ուժերով արշավել չափազանց ամրացված շրջանի վրա, քանի որ շատ լավ գիտակցում է, որ բանակի կեսը կթողնի Մարտունու դաշտերում։

Ավոյի, Մոսիի, ներկայիս լեգենդար հրամանատարների պաշտպանական շրջանը անառիկ է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30