Պետք է խոստովանել, որ Ալիևի վրդովմունքն անհիմն չէ։ Եվրախորհրդարանը հատկապես պատերազմից հետո 4 անգամ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի թեմային և ընդունել բավականին ազդեցիկ բանաձևեր՝ հօգուտ Արցախի ու Հայաստանի, ընդ որում՝ երկու անգամ Արցախի հետ կապված հատուկ առանձին բանաձևերով։Այս մասին գրում է «Անկախ նորություն»-ը։
Շրի Լանկայի ներքին գործերի, պետական կառավարման, նահանգային խորհուրդների և տեղական ինքնակառավարման նախկին նախարար Դինեշ Գունավարդենան նշանակվել է կղզի պետության կառավարության նոր ղեկավար:
ԿԺԴՀ-ի իշխանությունները պատրաստ են ցանկացած ժամանակ կատարելու միջուկային փորձարկումներ, դրա համար անհրաժեշտ է սոսկ ղեկավարության թույլտվությունը: Հուլիսի 22-ին այդ մասին հայտարարել է Կորեայի Հանրաետության նախագահ Յուն Սոկ Յոլը։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 21-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
ԱՄՆ-ի բնակիչների ավելի քան 60 տոկսը հանդես է գալիս այն բանի դեմ, որ գործող նախագահ Ջո Բայդենը եւ նրա նախորդ Դոնալդ Թրամփն առաջադրեն իրենց թեկնածությունները 2024 թվականի հաջորդ ընտրություններում: Այդ մասին են վկայում հուլիսի 20-ին հրապարակված հարցման արդյունքները, որը կատարել է Քվինիպեկի համալսարանի հետազոտական ծառայությունը:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ ի սկզբանե պարզ էր, որ գործող իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, և միամիտ պետք է լինել՝ Արմեն Գրիգորյանի հայտարարությունից անակնկալի գալու համար: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե Հայաստանն ամբողջովին դուրս է հանում իր զորքերն Արցախից:
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան ցրել է խորհրդարանը, նոր ընտրությունները կանցկացվեն աշնանը: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Հայաստանի անունն ընդհանրապես չկա այդ ցանկում, որովհետև ո՜չ Թուրքիան, ո՜չ Ադրբեջանը երբեք այնպիսի բան չի անելու, որն օգուտ լինի Հայաստանի ու հայերի համար»:
44-օրյա պատերազմից հետո ՀՀ կառավարության որոշմամբ` 2021թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Հայաստանում թուրքական ապրանքների ներմուծման 6-ամսյա արգելքը, որը կառավարության մեկ այլ որոշմամբ երկարաձգվեց ևս 6 ամսով:
Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը մասնակցել է այդ պաշտոնում խորհրդարանում իր համար վերջին հարցուպատասխանին: Նա որոշ խորհուրդներ է տվել Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետին:
«Ռուսաստանին Ղարաբաղյան գործընթացներից դուրս բերել հնարավոր չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության ռուսական և արևմտյան բանակցային հարթակներին:
Այս տարվա առաջին կիսամյակում Չինաստանի ուղղակի տնտեսական վնասը տարբեր տարերային աղետներից կազմել է մոտավորապես 88,8 միլիարդ յուան (շուրջ 13,2 միլիարդ դոլար ): Հուլիսի 21-ին այս տվյալները մամուլի ասուլիսում ներկայացրել է ՉԺՀ-ի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության մամուլի խոսնակ Էբրու Գյունայն անդրադարձել է Սիրիայի հետ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին։
Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Թուրքիայի «Հաղթանակ» կուսակցության (Zafer Partisi) նախագահ Ումիթ Օզդաղի՝ երկրում հնարավոր ներքաղաքական խռովությունների առաջացման վերաբերյալ պնդումներին։
Բայդենն արդեն սկսել է համապատասխան դեղամիջոցներ ընդունել։ Համաձայն ուղեցույցի՝ նա կմեկուսանա Սպիտակ տանը։
ԱՄՆ-ի Կոնգրեսում Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրությունը ժամանակի ընթացքում կարող է դադարել ուկրաինացի զինվորականների խոշոր հաջողությունների բացակայության ֆոնին: Հուլիսի 20-ին այս կարծիքն է հնչեցրել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի հետախուզության եւ հատուկ գործողությունների ենթակոմիտեի ներկայացուցիչ Ռուբեն Գալիերոն՝ հանդես գալով ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգում Ասպենի ինստիտուտի անվտանգությանը նվիրված ամենամյա համաժողովում:
Իրաքի կառավարությունը մտադիր է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ թուրքական կողմից հանրապետության հյուսիսում գտնվող զբոսաշրջային վայրի գնդակոծության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Իրաքի ԱԳՆ կողմից տարածված հայտարարությունից:
Մեծ Բրիանիան առաջիկա շաբաթներին պլանավորում Է Ուկրաինա ուղարկել տասնյակ հրանոթներ, 1600 միավոր հակատանկային զենք, ինչպես նաեւ 50.000 հրանոթային արկ:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել պետական «TRT»-ին՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եվրամիությունը համախառն ներքին արդյունքի գրեթե 4 տոկոսը կամ 477 միլարդ եվրո է հատկացնում Միությունում մշակույթի ոլորտի զարգացմանը, որտեղ գործի է դրված 8 միլիոն մարդ, ավելի շատ, քան ավտոմոբիլային արդյունաբերության մեջ:
Հուլիսի 20-ին Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են թուրք-իրաքյան սահմանին գտնվող Իրաքի Զախո քաղաքը, որի հետևանքով զոհվել է 8 խաղաղ բնակիչ, ևս 23-ը վիրավորվել են: Հրետակոծությունը տեղի է ունեցել Զահո քաղաքի հանգստավայրերից մեկի ուղղությամբ: Զոհերի և վիրավորների ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ են:
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հուլիսի 21-ին խորհրդարանի ստորին պալատում հայտարարել է, որ գնում է հանդիպման հանրապետության նախագահ Սերջո Մատարելլայի հետ, որպեսզի հրաժարական տա:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հուլիսի 21-ն ազգային սգի օր է հայտարարել երկրի հյուսիսում թուրքական հրետանու գնդակոծման հետեւանքով զոհվածների հիշատակին: Այս մասին հաղորդել է INA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությաոն հայտարարությունը:
Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող արցախյան տարածքներում կազմակերպվում է միգրացիոն առաջին գործընթացը:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ՝ հուլիսի 20-ին, Իրաքյան Քրդստանի Դահուկ շրջանում գտնվող Զախո զբոսաշրջային կենտրոնը ռմբահարվել է Թուրքիայի զինված ուժերի կողմից։ Առնվազն 9-ը հոգի (այդ թվում՝ երեխաներ և կանայք) զոհվել են։
Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Պակիստանի Մաչկա բնակավայրի շրջանում (Փենջաբի հյուսիս – արեւելյան նահանգ) Ինդոս գետում նավակը շրջվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 28-ի: Հուլիսի 20-ին այդ մասին հայտնել Է Dawn թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Միավորված ազգերի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) Ստրասբուրգը հայտարարել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, այդ կարգավիճակը քաղաքը պաշտոնապես կընդունի 2024 թվականին: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել է միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը: