Բաժիններ՝

Ֆինլանդիան 198 միլիոն եվրոյի ռազմական օգնություն կմատակարարի Ուկրաինային

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարգադրություն է ստորագրել Ուկրաինային ռազմական օգնության 27-րդ փաթեթը տրամադրելու վերաբերյալ, որը կկազմի 198 միլիոն եվրո:Այս մասին հաղորդել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։

«Օպերատիվ պատճառներով և օգնության անվտանգ առաքումն ապահովելու նպատակով պաշտպանության նախարարությունը լրացուցիչ մանրամասներ չի հայտնում օգնության ստույգ բովանդակության, միջոցի կամ գրաֆիկի մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆինլանդիայի կողմից Ուկրաինային արդեն մատակարարված ռազմական տեխնիկայի ընդհանուր արժեքն այժմ կազմում է 2,5 միլիարդ եվրո։

Ըստ գերատեսչության՝ օգնությունը ցուցաբերվում է՝ հաշվի առնելով ինչպես Ուկրաինայի կարիքները, այնպես էլ Պաշտպանության ուժերի ռեսուրսների հետ կապված իրադրությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031