Բաժիններ՝

ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդն սկսել է ընդլայնված կազմով նիստը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) ընդլայնված կազմով նիստին, որն անցկացվում է Ալմաթիում։

Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Բացի Միխայիլ Միշուստինից միջոցառմանը մասնակցում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) «հնգյակի» ներկայացուցիչները՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզստանի կառավարության ղեկավար Ադիլբեկ Կասիմալիևը, ինչպես նաև դիտորդ երկրների ներկայացուցիչները՝ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը, Կուբայի վարչապետ Մանուել Մառերո Կրուսը և Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը: Նիստին հրավիրված երկրները ներկայացնում է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Հունվարի 30-ին տեղի է ունեցել ԵՄԿԽ-ի նեղ կազմով նիստ։ Այնտեղ միավորման հինգ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ներկայացուցիչները քննարկել են առանցքային և զգայուն հարցեր։

Ինչպես հաղորդել է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը, քննարկված թեմաների թվում են եղել գյուղատնտեսության ոլորտում համատեղ նախագծերի օժանդակումը, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս