Բաժիններ՝

Մոսկվայի հոսթելներից մեկում բռնկված խոշոր հրդեհի պատճառով 300 մարդ է տարհանվել

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող հոսթելում, որը գտնվում է նախկին մեքենաշինական գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել։ Հրդեհի մակերեսը հասել է 2000 քառակուսի մետրի, տարհանվել է 300 մարդ: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել։

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունը։

«Հրդեհի մակերեսը կազմում է 2000 քմ: Փրկվել է 60 մարդ: Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը շենքից տարհանվել է 300 մարդ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հրդեհի մարմանը ներգրավվել է ավելի քան 130 հրշեջ, Կա-32 ուղղաթիռ, գործի է դրվել 45 միավոր տեխնիկա, այդ թվում՝ հրշեջ գնացք, հավելել են գերատեսչությունում։

Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հրդեհի պատճառով տեղի է ունեցել շենքի տանիքի մասնակի փլուզում:

Հրդեհի հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031