Չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից. եթե նոր կոնֆլիկտի հրահրումը բացառվի, ՄԽ պետք չի. Փաշինյան
«Ապաշրջափակման վերաբերյալ գրավոր պատասխան Բաքվից չի ստացվել դեռևս: Գրավոր առաջարկ ներկայացրել ենք Կազանում ունեցած բանավոր քննարկումից հետո, գրավոր առաջարկին պաշտոնական գրավոր պատասխան չի ստացվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բանավոր պատասխան ստացել են, բայց ճիշտ չի լինի, որ պատասխանը կիսի:
Հարցին, թե արդյոք սահմանազատման այս փուլում Բաքուն բարձրացնո՞ւմ է անկլավների հարցը, Փաշինյանը պատասխանեց. «Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից այս պատճառով»:
Փաշինյանը ցուցադրեց Արծվաշենի հատվածը՝ քարտեզից առանձնացված:
«Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա ՀՀ-ում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև ՀՀ-ն ունի ինքնիշխան տարածք՝ ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել: Անկախ նրանից՝ Ադրբեջանը բարձրացնո՞ւմ է անկլավի թեմա, թե՞ ոչ, մենք ենք բարձրացնում անկլավի թեմա, որովհետև չենք կարող չբարձրացնել: Այդ թեման անխուսափելիորեն լինելու է մեր քննարկումների տիրույթում, և ամեն մեկս մեր փաստարկներով գնալու ենք: Եթե տեսականորեն մենք ուզենանք, որ Ադրբեջանը որևէ ձևով չառնչվի այդ հարցի հետ, դրա գինն այն է, որ մենք ասենք՝ այս հարցը հանում ենք, բայց ո՞վ կարող է այդ հարցը հանել, ո՞վ կարող է ՀՀ ինքնիշխան տարածքի հարցը հանել: Երբ մենք այդ հարցը չենք հանում, այդ հարցն ինքնաբերաբար բերում է անկլավի թեման՝ դնում է բանակցային սեղանի շուրջ»:
Փաշինյանը նաև ասաց, որ եթե նոր կոնֆլիկտի հրահրումը բացառվի, ԵԱՀԿ ՄԽ լուծարումը կլինի ճիշտ քայլ:
Մանրամասները՝ տեսանյութում