ՀՀ տոտալ աղքատացում, ԵԱՏՄ շուկայի կորուստ, ապրանքների արտահանման կրճատում 80%-ով. Զախարովան ՀՀ իշխանություններին հորդորում է հասարակությանն անկեղծ ներկայացնել ԵԱՏՄ-ից ելքի հետևանքները

«ԵԱՏՄ-ից ՀՀ ելքի և եվրաինտեգրման հետևանքը կլինի ՀՀ տոտալ աղքատացումը»,- այս մասին այսօր լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից ՀՀ հնարավոր ելքի հետևանքներին։

Զախարովան թեմային հիմնավոր էր պատրաստվել, ներկայացրեց թվեր ու փորձագիտական կարծիքներ մեջբերեց։

Նա նշեց, որ ՀՀ իշխանությունները պետք է յուրաքանչյուր քայլի հետևանքների մասին մտածեն, ավելին՝ դա նաև ներկայացնեն հասարակությանը։ Նրա խոսքով, ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՀՀ-ն կկորցնի ԵԱՏՄ հսկայական շուկան, Հայաստանից արտահանումը կնվազի 80%-ով, և նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում հնարավոր չի լինի կորուստները փոխարինել այլընտրանքային ուղղություններով։

«Հայկական կողմի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015 թվականից ի վեր Հայաստանից արտահանումն աճել է 10 անգամ, ընդ որում՝ հիմնականում ռուսական ուղղության հաշվին։ 2023 թվականին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասել է 3,4 միլիարդ դոլարի։ Եվ դրանք ոչ թե լավություններ են, ոչ թե մարդասիրական օգնություն տիրոջից, այլ հայ արտադրողների ազնվորեն վաստակած գումարներ։ Սա խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար»,- նշեց Զախարովան՝ ասելով, որ սրանք կոնկրետ թվեր են, արդյունքներ՝ շոշափելի։

Կարդացեք նաև

Նրա խոսքով, հայկական ապրանքները կկանգնեն ավելի բարձր մաքսատուրքերի առջև, որոնք բոլորը կհանգեցնեն ՀՆԱ-ի աճի տեմպերի կտրուկ անկման։ Օրինակ, ես կարծում եմ, որ սա է գլխավորը, որովհետև դա ուղղակի հարված է լինելու ոչ թե այսօրվա շահույթին ու եկամտին, այլ զարգացմանը։ Եթե ​​մենք խոսում ենք արտադրության մասշտաբի, Հայաստանի բնակչության մասին, ապա դա ուղղակի կարող է տոտալ աղքատացման հանգեցնել»,- ասաց Զախարովան։

Ըստ նրա, այնուամենայնիվ որոշումը ՀՀ իշխանություններինն է, սակայն հետևանքները պետք է հաշվարկվեն, ԵՄ-ն ինքը խնդիրներ ունի, չի զբաղվելու ՀՀ խնդիրներով։

Բացի այդ, Զախարովան գտնում է, որ պետք է դիտարկել նաև այն երկրների փորձը, որոնք  ցանկանում էին միանալ ԵՄ-ին ու այդպես էլ չմիացան։

Տեսանյութեր

Լրահոս