Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններն այս անգամ նախատեսված են անցկացնել Թուրքիայի տարածքում, պատմական Կարս քաղաքում: Նախորդ զորավարժություններն անց են կացվել 2020թ. օգոստոսին, Ադրբեջանի տարածքում, որի նպատակն էր փորձարկել երկու բանակների հետևակային ուժերի, զրահատեխնիկայի, հրետանու, ականանետերի, ինչպես նաև օդուժի և ՀՕՊ համակարգերի համագործակցված գործողությունները: Այն անցկացվել է ի պատասխան Տավուշում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած դիրքային մարտերի:
Ընկերնե՜ր սա խրամատ է, որտեղ սկսվում կամ էլ գուցե ավարտվում է Հայաստանի վերջնական կործանումը։ Ջահելը պիտի չկարողանա զեկուցել ԱԺ-ում։ Սորոսական գործակալական ցանցի մասին շատ է խոսվում։ Սա իրենց նվիրական երազանքն է։ Թո՞ւյլ ենք տալու, որ շարունակեն քանդել պետությունից մնացած վերջին փշրանքները։
«1. Հրադադար՝ տարածքների դիմաց 2. Ռազմագերիներ՝ տարածքների դիմաց 3. Իշխանություն՝ տարածքների դիմաց․․․
Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստատուս գրողը, նաև հոդված է գրել. Հոդվածը ինչպես միշտ ամբողջությամբ կարդացել եմ և կարծում եմ՝ դրան ամենակարճ պատասխանը այն է, որ Հայաստանի երեք Նախագահները, որոնց նույնիսկ շողքի հետ մեկ հարթության մեջ չի կարող լինել ստատուս գրողը՝ փաստացի իրեն համարել են դավաճան: Ավելի հստակ ձևակերպեց Նախագահ Քոչարյանը` ստատուս գրողը Հայաստանի էլչիբեյն է:
Ազգային ժողովը պետք է գոնե այս ճակատագրական փուլում ըմբռնի իր առաջնահերթությունները։ Դուք մի մոռացեք, որ խորհրդարանական պետությունում գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ոչ թե ամեն գնով արդարացնելու իրավասությունը հենց ձեզ է վերապահված։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ իշխանական թափթփուկների երեսներն եմ տեսնում ու հիշում Հադրութի եւ արցախյան այլ վայրերի անտառներում պատերազմից 50 օր անց լքված, բախտի քմահաճույքին թողնված տղերքի մասին։
Շաղիկ Մարուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ: Լա՛վ ա արել։ Ինչ անում ա՝ լավ ա անում։ Նիկոլն ապրած կենա։ Ոստիկանները խի՛ստ համաչափ ուժ կիրառեցին նիկոլի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ: Էն բռնություների դեմ խոսողներ՝ ճիշտ են չէ՞ արել, հըլը քիչ են արել։ Արյունլվիկ նկարները չեմ դնում։ Ընկերուհիներիս բռունցքներով խփած կարմիր բեռետավորներն էլ էս անգամ կպլստան։
44 օր է, ինչ Նիկոլը կապիտուլյացիա է թաքուն ստորագրել, 44 օր է, ինչ նրա՝ աթոռին կառչելը շատ թանկ է նստել մեզ վրա՝ նոր գերիներ, հանձնված նոր գյուղեր, Սյունիքում՝ Ադրբեջանի դրոշ ու զինվորականներ, Սոթքում՝ անհասկանալի զիջումներ ՀՀ տարածքից:
Իր հետևից ԵՌԱԲԼՈւՐ գնալ, նշանակում է հայրենիք վաճառած դավաճանի հետ գնալ հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսի գերեզմանին։ Նույնն է, թե սատանային վերցնես ու մտնես Աստծո տաճար։
Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԱԺ–ն պարտավոր է հանդես գալ հայտարարությամբ առ այն, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռեկողմ հայտարարության բովանդակային մասը առ ոչինչ է ՀՀ համար, քանի որ այն պարտադրվել է ՀՀ վարչապետին ուժի կիրառման ու դրա հետագա կիրառման սպառնալիքի տակ։ Դա կնշանակի, որ․
Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ակնհայտ է, որ իշխանության ներսում պատրաստվում են ռակիրովկա անել՝ անմեղսունակ «վոժդին» փոխարինել որևէ՝ գուցե համեմատաբար մեղսունակ թվացող դետալով: Սա իշխանության վերջին հնարավորությունն է՝ մի քանի օրով ևս ժամանակ ձգել և փորձել գոլորշի բաց թողնել: Բայց ակնհայտ է, որ այս ռեժիմը ստրատեգիապես դուրս գրված է թե՛ ներսում ու թե՛ դրսում»:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա էլ Ղափանում. նորից հող են ուզում թուրքերը։ Ավելի ճիշտ կլինի, որ Նիկոլն ու Արմենը ասեն ոչ թե ի՞նչ են հանձնել թուրքին, այլ ի՞նչն է մերը մնացել»։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմի հասունացման մեջ մեղավոր է ողջ իշխանական համակարգը՝ ԱԳՆ, ԱԺ, ԱԽՔ, իշխող կուսակցությունը, անգամ Արցախի գործող իշխանությունները։
«Բայց…. դուք մի շեղվեք` ջղայն սմայիկներ դրեք ալիևի ասածների տակ, լացող սմայլիկներ դրեք հայ զինվորների ու գերիների մասին պատմող նյութերի տակ, սրտիկներ դրեք նիկոլի հերթական ստի տակ, ու…. համարեք, որ կատարել եք ձեր բաժին առաքելությունը: Ու…. ու գնացեք Ամանորին պատրաստվելու»:
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի նախագահի պաշտոնն ապականած մարդն այսօր մեզ հիշեցնում է ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա մասին։ Հետաքրքիր է նա կարդացե՞լ է այդ Սահմանադրությունը, տեղյա՞կ է, որ համաձայն այդ Սահմանադրության հանդիսանում է Արցախի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը, կատարե՞լ է իր սահմանադրական պարտավորությունները։
Հիմա արդեն պարզ է, թե որն է լինելու ապազգային սցենարի վերջին արարը, դիվանագիտական հարաբերություններ հաստատելն Ադրեջանի հետ, ինչը նշանակում է Արցախի վերջին կտորը հանձնել Ադրբեջանին։ Ալիևը հրապարակավ ստորացնում է Փաշինյանին՝ հեգնելով, թե բա ու՞ր է կարգավիճակը ստորագրված համաձայնագրում, հայտարարում է, որ այլևս չկա ղարաբաղյան հակամարտություն, իսկ վարչապես կոչեցյալն իր թիմով փաստորեն պատրաստվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ալիևի հետ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ շատերս ցնցված էինք ԱԺ իշխանական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի եւ Մարիա Կարապետյանի խայտառակ հայտարարություններից՝ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ Ադրբեջանում մեր ռազմագերիների նկատմամբ «լավ» վերաբերմունքի առնչությամբ։
Երկու տարի է, Հայաստանն ապրում է առանց խորհրդարանի։ Ունենք իհարկե ի ծնե դաունիզմով տառապող մի սորոսախառը արենա, որտեղ երկրի գլխավոր ծաղրածուն երբեմն «ուրախացնելու» է գալիս իր կիսագրագետ ընտրազանգվածին։
Նորմալ պետության ղեկավարի ուղերձները սովորաբար նվիրվում են պետության և հասարակության համար որոշիչ խնդիրների ու դրանց վերաբերյալ կայացրած քաղաքական որոշումների։ Նիկոլի բոլոր ուղերձները նման են դասը չսովորած, ծույլիկ, անհույս և «կլյաուզնիկ» աշակերտի՝ կաշին փրկող հերթական կեղծ արդարացումների։
«Ալիևը շարունակում է իր հոխորտանքները: Օգտվելով Նիկոլի ու իր իշխանության անօգնական, բարոյալքված ու հեղինակազրկված վիճակից, առիթը բաց չի թողնում Հայաստանին, հայ ժողովրդին ու նախկին նախագահներին հաթաթա տալու համար»:
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էկոնոմիկայի նախարարի տեղակալի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում «քաղաքական հայացքների նկարագրի» պահանջն ընդհանուր առմամբ օրինական է այնքանով, որքանով «Հանրային ծառայության մասին» մասին ՀՀ օրենքում 21.01.2020 թվականին կատարված փոփոխությամբ նախարարների տեղակալների պաշտոնը դարձել է պետական քաղաքական պաշտոն:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ նիստն առաջինն էր Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո եւ կարեւոր էր հասկանալ, թե Արցախյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող այս միջազգային կառույցում ինչպիսին են տրամադրությունները եւ ինչ է արել հայկական դիվանագիտությունն այս ուղղությամբ։
Կներեք, որ հայհոյող, գոռացող, հոգեպես անհավասարակշիռ, բանտերում մարդասպաններին այցելող ու նրանց տիրաժավորող, սեփական մտերիմների դեմ ցուցմունք տվող, չտես, օտարերկրյա գործակալ, որկրամոլ, ադրբեջանի ազգային հերոս մեկին չեն առաջարկում, որ ձեր չափանիշներին համապատասխանի»։
«Նիկոլ Փաշինյանը ո՛չ երկրի ղեկավարն է, ո՛չ էլ պետության գլուխը։ Նա պարզապես գործադիր իշխանության` կառավարության ղեկավարն է, այն էլ դժբախտ ու դժգույն ներկայով և ոչ նախանձելի քաղաքական վախճանով։ Ավաղ, գործող սահմանադրությունը վարչապետի ձեռքում շատ մեծ իշխանություն է կենտրոնացրել։ Քաղաքականապես չհասունացած ազգաբնակչության պարագայում այս մարտահրավերին մենք առերեսվում ենք ամեն րոպե։ Սա պետք է նկատի ունենալ ապագայում` սահմանադրությունը բարելավելիս»:
Բաբելոնը պիտի կործանվի. Բաբելոնը չի կարող չկործանվել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը: Նա, մասնավորապես, գրել է.
Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արձանագրում ենք, որ Սահմանադրական դատարանի շուրջ վերջին երկու տարիների ընթացքում ծավալված զարգացումների արդյունքում այսօրվանից ստացանք հանրային վստահության ավելի ցածր մակարդակ ունեցող ՍԴ, քան մինչեւ հեղափոխությունը»:
Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ թեթև հետաքրքրվեցի, թե ծնողները ոնց են պատրաստվում լուծել դպրոցում երեխաների չշնչելու, դասարանից դուրս չգալու, դպրոցը հարամ անելու խնդիրը։ Պարզվեց, որ հիմնականում ես ճիշտ էի։ Ոչ մի նորմալ մարդ չի էլ պատրաստվում «տգետների կառավարության» ապուշ օրենքները կատարել։ Եվ դա սպասելի է` ինչքան էլ տուգանքներով վախեցնեն, երեխայի առողջությունը ամենից թանկ է։ Դպրոց կա ինքն է ասում, որ չի ստիպելու 1–5 դասարանցիներին դիմակ կրել, հատկապես որ «Տավուշտեքստիլը» դեռ չի հասցրել փոքր դիմակներ արտադրել եթե կառավարությունը որոշի, որ մինչև հունվարի 11ը սաղս պտի մեռնենք, դագաղները էլի ստիպելու են, որ «Տավուշդագաղից» առնե՞նք)։
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել Կառավարման խորհուրդ, որի անդամները պետք է հավաքվեն ամիսը մեկ անգամ և իրականացնեն այգու տնօրենի աշխատանքի ընթացիկ վերահսկողություն:
«2020թ. հուլիսի 10-ին ԱԱԽ-ում հավանության է արժանացել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը: Ենթադրվում է, որ այն անվտանգության ոլորտի անկյունաքարային և ուղենիշային ռազմավարական փաստաթուղթ է, որում պետք է սահմանված լինեն հիմնական ուղղությունները, նպատակներն ու առաջնահերթությունները:
Այսօր արդարադատության նախարարությունը իբր հանրային քննարկում էր կազմակերպել հակակոռուպցիոն դատարանների ստեղծման առիթով։ Ինչու իբր՝ քանզի իրենք իրենցով նստել էին ջան գյուլում էին անում՝ թե ինչ լավ բան է, աշխարհի ամենալավ բանը, այդ դատարանի չլինելն է մեր վատ ապրելու միակ պատճառը եւ այլն։