«Հենց Վեհափառ Հայրապետն է, որ կարող է լինել ձեռքբերված բոլոր հնարավոր պայմանավորվածությունների անշեղ իրագործման երաշխավորը»
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում տեղի ունենալիք իշխանափոխության գործընթացն իր հովանավորը պետք է ունենա։ Պետք է լինի այնպիսի անձնավորություն, որ կարողանա նախ երկխոսել իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ և ապա՝ երաշխավորել ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունների իրականացումը։
Իմ խորին համոզմամբ, նման դեր կարող է ստանձնել միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Իսկ որ հստակ պայմանավորվածություններ են պետք, դա ակնհայտ է։
Երեկ գրել, այսօր էլ կրկնում եմ՝ իշխանափոխությունը պետք է իրականացվի հնարավորինս արագ և անցնցում։ Որքան հասկանում եմ, Իշխան Սաղաթելյանի կողմից երեկ նախաձեռնած գործընթացը՝ ՀՀ բոլոր կարող ուժերի միավորումն ու համատեղ իշխանության ձևավորումը, որոշակի դրական դինամիկա ունի։
Բայց անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հիմքում սա պետք է գործող իշխանությունների հետ ոչ թե առճակատման, այլ գուցե և համագործակցային գործընթաց լինի։
Եթե Նիկոլն ու նրա թիմակիցներն անձնական երաշխիքներ խնդրեն, այդ երաշխիքները նրանց պետք է տրամադրվեն։ Գոնե թե հստակ որոշված ինչ-որ ժամանակահատվածի համար։ Եվ հենց Վեհափառ Հայրապետն է, որ կարող է լինել ձեռքբերված բոլոր հնարավոր պայմանավորվածությունների անշեղ իրագործման երաշխավորը։
Սա պետք է շատ արագ արվի։ Թշնամին Ջերմուկի ուղղությամբ է գրոհում, չլինի հանկարծ կորցնենք մեր երկրի այդ զարդը…»։