
Հայկ Սարգսյանի ձերբակալությունը շատ հստակ նպատակ ունի. Հայկ Դերզյան

Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայկ Սարգսյանին երբեք ցույցերի կամ երթերի ժամանակ երբեք չեմ տեսել, որ սադրի, հայհոյի, կամ հարվածի: Իր ձերբակալությունը շատ հստակ նպատակ ունի. Փաշինյանին դեռևս հավատացող անձանց տրամադրել հերթական տեղեկատվական մենյուն, որ՝ այ տեսեք, թե ում ենք բերման ենթարկել, կամ կալանավորել:
Հայկի հետ շփված մարդը գիտի՝ ինքը ինչ կարգին տղա ա: Վստահեցնում եմ ձեզ, որ դեղին մամուլից դուրս իրականությունը այլ ա ու մենք փողոց ենք դուրս եկել, որ էդ դեղին մամուլի փոխարեն բերենք ռացիոնալ, առանց կեղծիքի իրականություն»: