«Ո՞ւմ է անհրաժեշտ, որ սա ևս 6 ամիս երաշխավորված մնա անձեռնմխելի»․ Ալեն Ղևոնդյան
Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետաքրքիր է՝ ո՞ւմ է և ինչո՞ւ պետք իմպիչմենտի օրակարգ ստեղծել, հետո դրա ֆոնի ներքո ԱԺ ընդդիմության` գոնե մի մասին հանրային ճնշման տակ մտցնել, որից հետո պրոցես նախաձեռնվի, որի արդյունքում իմպիչմենտը ձախողվելու է։
Ու իմպիչմենտի օրակարգի թեման քշում են էնպիսի մարդիկ, որ հստակ ու լիարժեք հասկանում են ամեն բան։
Դե հիմա հիմնական հարցը` ո՞ւմ է անհրաժեշտ, որ սա ևս 6 ամիս երաշխավորված մնա անձեռնմխելի։