 
                        Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին
 
                                    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Հանրապետության Նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
«Վստահ եմ, որ ի շնորհիվ փոխադարձ ջանքերի, մեզ կհաջողվի կյանքի կոչել առևտրատնտեսական և ավանդական սերտ հումանիտար կապերի զարգացման ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները, նպաստել բազմակողմ կառույցների շրջանակներում մեր երկրների համագործակցության խորացմանը և նախանշել փոխշահավետ գործակցության հեռանկարային ուղղությունները»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        