Բասկերի երկրի խորհրդարանը բացառում է որևէ տարածքային հակամարտության լուծման նպատակով ուժի կիրառումը: Դրանք պետք է լուծվեն երկխոսության հիման վրա, հարգելով տվյալ բնակչության մեծամասնության կամքը, որը պետք է արտահայտվի ժողովրդավարական կերպով և առանց որևէ ճնշումների:
«ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները որեւէ կերպ չեն կարող հակասել ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը, ինչը, ցավոք, վերջին օրերին նկատվում է մի քանի երկրներում»:
Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում` շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ժամը 02:15-ի սահմաններում տեղի է ունեցել միջադեպ, որի հետևանքով հակառակորդի կողմից արձակված կրակոցից ձախ բազկի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Գագիկ Վյաչեսլավի Խուրշուդյանը:
Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից իրականացվող ինժեներական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հակառակորդի մեկ դիակ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 15-ի երեկոյան այցելել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայ բարեգործական ընդհանուր միության բոլոր անդամներին կառույցի 110-րդ տարեդարձի առիթով:
Այսօր ՀՀ Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-2020թթ. ռազմավարությունը:
Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 14-ին 282 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 192,493,043 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները: Իսկ ապրիլի 4-14 ժամանակահատվածում փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, 2,361,578,991 դրամ՝ փոխանցված 2,930 անձանց կողմից:
Օգնությունները վաճառվում են Հայաստանի կամ Արցախի խանութներում։ Պետք է հաշվի առնել, որ նմանատիպ իրավիճակներում ոմանք մեծ գումարներ են աշխատում…….», գրառման վերաբերյալ (որը արտատպվել է նաև էլեկտրոնային լրատվամիջոցներում) տեղեկացնում ենք, որ ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ վերոնշյալ տեղեկատվության իսկությունը ստրուգելու և ընթացքը լուծելու նպատակով:
Գարեգին Բ Կաթողիկոսը Արցախին փոխանցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և թեմերի կողմից հանգանակված հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար: Նույնքան գումար Արամ Ա Կաթողիկոսը փոխանցեց նույն նպատակի համար Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և թեմերի կողմից:
Զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, վարչակազմերի եւ շահագրգիռ մյուս մարմինների ղեկավարները:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 15-ին ժամանեց Պեկին։ Նույն օրը կայացավ նախարար Նալբանդյանի հանդիպումը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ապրիլի 15-ին հանդիպեց Գիտության և տեխնոլոգիաների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Վահան Թյուրեկյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը և Բնապահպանության, գիտության, տեխնոլոգիայի և առողջապահության հարցերով ԱՄՆ պետքարտուղարության տարածաշրջանային (կենտրոնա կայանը` Բուդապեշտ) գրասենյակի տնօրեն Րաֆֆի Բալյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվել է՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ջրամատակարարման ոլորտում գործունեություն ծավալող գերմանական «Ռեմոնդիս Ակվա», «Թիլիա» և «Դեկոն Ինթերնեյշնլ» ընկերությունների ղեկավարներին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը նշանակվել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոլանդիայում:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի առանձնազրույցը, որի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ Նախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ քայլերի մասին: Քննարկվել է Կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանին առնչվող հարցեր:
Դիմելով քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին՝ վարչապետ Հովիկ Աբրահանյանը հարցրեց՝ եթե սա անհրաժեշտ էր, ինչո՞ւ է ուշանում
Անդրադարձ կատարվեց Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում Խալափյանների ընտանիքի երեք անդամների, այդ թվում՝ 92-ամյա Մարուսյա Խալափյանի խոշտանգմանը և դաժան սպանությանը: ՀՀ դեսպանը նշեց, որ զինվորականներ Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը և Քարամ Սլոյանը գլխատվել էին ադրբեջանցի զինվորականների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը բնորոշ ոճով:
Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված վայրագություններն ամբողջությամբ հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը. մասնավորապես տեղի են ունեցել դիակների անդամահատումներ, գլխատումներ, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց սպանություններ իրենց տներում: Դպրոցների ուղղությամբ արձակված կրակահերթերը նաեւ երեխայի կյանք են խլել: ՀՀ ԱԺ փոխնախագահը հիշեցրել է Սեյմի փոխնախագահին նաեւ պաշտոնական Ադրբեջանի կողմից ոչնչացված հազարավոր խաչքարերի մասին:
Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 14 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Հակառակորդի կողմից ինչպես այս գիշեր, այնպես էլ վերջիներկու օրերի ընթացքում նախաձեռնված խախտումներն իրենց բնույթով աստիճանաբար վեր են ածվում միջադեպերի, որոնց արդյունքում լինում են նաև կորուստներ:
Ապրիլի 14-ին ՊԲ հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1970թ. ծնված Համլետ Այվազի Հաջոյանը:
Մանավորապես` ժամը 12:10-ի սահմաններում առաջնային գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ ժամը 15:25-ի սահմաններում հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ` ՀԱՆ-17 տիպի նռնականետ (6 արկ):
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև մի շարք հարցեր, ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը:
2016 թվականի ապրիլի 6-ին N զորամասի հրետանու կրակային դիրքում մահացու հրազենային վիրավորումներով հայտնաբերվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանը:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է
Վարույթն իրականացնող մարմինը նշանակել է դատաբժշկական փորձաքննություններ՝ պարզելու հայ զինծառայողներից յուրաքանչյուրի մահվան պատճառը, մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը, դրանց պատճառահետևանքային կապը մահվան հետ, որ մարմնական վնասվածքը երբ է պատճառվել՝ նախքան զոհվե՞լը, թե՞ մահից հետո։
Սյունիքի մարզի ղեկավարը առաջնագծում կանգնած սահմանապահներին է փոխանցել սննդամթերք ու առաջին անհրաժեշտության պարագաներ և իր երախտագիտությունը հայտնել ռազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած արիության համար, մաղթել տոկունություն ու խաղաղ ծառայություն: