Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին ընդունել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Ա. Հարությունյանը կարևորել է արցախյան գործընկեր կառույցի հետ ՀՀ ՏՄՊՊՀ վերջին տարիներին ձևավորված արդյունավետ համագործակցությունը և նշել, որ հետագայում այդ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ է տեսնում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսությունների զարգացման նոր հեռանկարների, մասնավորապես՝ արտադրական ծավալների և արտահանման շուկաների ընդլայնման համար համապատասխան պայմանների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031