ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ համայնքներում մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով 2015թ. պետական բյուջեով հատկացվել է ընդհանուր առմամբ շուրջ 4.4 մլրդ դրամ գումար: 94 ծրագիր իրականացվել է քաղաքային, իսկ 206-ը՝ գյուղական համայնքներում: 20 ընտանիք ապահովվել է բնակարանով (Արարատի, Արմավիր և Շիրակի մարզերում):
Անդրադառնալով զբաղվածության ոլորտին՝ Արտեմ Ասատրյանն ընդգծել է, որ արմատապես փոխվել է զբաղվածության պետական քաղաքականությունը՝ հիմքում դնելով աշխատանք փնտրող անձանց աշխատանքով ապահովելու և աշխատանքի միջոցով եկամուտ ստանալու գաղափարախոսությունը:
Արմեն Աշոտյանը նշել է, որ Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի շուրջ 33 հաստատությունում իրականացվել են շինարարական աշխատանքներ` նախադպրոցական կրթության նոր նախակրթարաններ հիմնելու նպատակով, որը հնարավորություն կտա ընդգրկել մոտ 1450 երեխա: Բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանում սովորող 719 առաջին կուրսեցու պետության կողմից հատկացվել է ուսման վարձավճարի 50-100 տոկոսի ափով փոխհատուցում, որը կազմել է ավելի քան 496 մլն դրամ: 2015-2016 ուսումնական տարում բակալավրի կրթական աստիճանում փոխհատուցվել է 1379 ուսանողի ուսման վարձը` գրեթե 307 մլն դրամի չափով, իսկ մագիստրոսի կրթական աստիճանում փոխհատուցվել է 52 ուսանողների ուսման վարձը:
Հանդիպմանն արծարծվել են ՀՀ Սահմանադրության բարեփոխումներով պայմանավորված ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության վերաբերյալ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչել գործընկեր կազմակերպություն և նրան վերապահել 2016 թվականի ընթացքում հաuարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավասությունը:
Փետրվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ Հոգեշնորհ Տեր Անանիա աբեղա Ծատուրյանը և Հոգեշնորհ Տեր Համբարձում աբեղա Արաբյանը ծառայության են կոչվել Մայր Աթոռի Վանորեից տեսչությունում:
Փետրվարի 15-ին հանրապետության զինված ուժերում տրվել է 2016թ. ուսումնական տարվա ձմեռային փուլի մեկնարկը: ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ներկա է գտնվել ուսումնական փուլի մեկնարկի առիթով կազմակերպված հանդիսավոր միտինգին:
Փետրվարի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 7575 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4139 տոննայի դիմաց: Այդ թվում` արտահանվել է 2429 տոննա պտուղ և խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2090 տոննայի դիմաց, 5146 տոննա բանջարեղեն և կարտոֆիլ ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2049 տոննայի դիմաց։
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել ոլորտային քննարկումները և սեղմ ժամկետում ներկայացնել վերլուծություն ըստ հարկատեսակների առաջարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցության վերաբերյալ:
Փետրվարի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 73 քրեական գործ:
Զանգվածային լրատվամիջոցներով երեկվանից տարածված այն ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր փեսայի մասնակցությամբ վեճ ու ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միջամտել են նաև Գագիկ Բեգլարյանի «թիկնապահները», չի համապատասխանում իրականությանը և ամբողջովին սուտ է։
Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հորինված և նույն երկրի պաշտպանական գերատեսչության կողմից հաստատված տեղեկությունն այն մասին, թե իբր այսօր Ակնայի (Աղդամի) պաշտպանական ուղղությամբ հայկական կողմի արձակած կրակոցից վիրավորվել է Չիրաղլը գյուղի 17-ամյա բնակիչ Ջոշգուն Մամեդովը, իրականությանը չի համապատասխանում:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2015թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստին:
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 6 տարով:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատժիչ գործողությունների:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Փետրվարի 13-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին:
Փետրվարի 13-ին Մյունխենում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
Անկախ զբաղեցրած պաշտոններից` Դուք արժանապատվորեն եք ծառայել հայրենիքին` այսօր էլ ակտիվ գործունեություն ծավալելով ի շահ Հայաստանի:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների:
Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:
Արդարադատության ակադեմիայում ուսումնառություն անցած քննիչների թեկնածուներին հանձնվեցին դիպլոմները:
ՀՀ արդարադատության խորհրդի փետրվարի 12-ի նիստում խորհուրդը որոշել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկել Վազգեն Ռուբենի Ռշտունու թեկնածությունը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու համար։
Պետք է հիասթափեցնեմ անընդհատ հեղափոխություն անելու կողմնակիցներին: Մենք չենք շտապելու: Քաղաքական ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելիս շտապողականությունը և անխոհեմությունը երբեք լավ ավարտի չեն հանգեցրել: Միևնույն ժամանակ կհիասթափեցնեմ նաև նրանց, ովքեր գոհ են ստատուս քվոյից: Էական փոփոխությունները շարունակվելու են: Դրանք կլինեն աստիճանաբար, մտածված և փուլ առ փուլ, բայց կայուն և հետևողականորեն իրականացված:
Դուք պետք է պատրաստ լինեք ստանձնել այդ պատասխանատվությունը: Այդ քայքայիչ, ստորացուցիչ դրսևորումների դեմ պայքարը հատկապես կարևորվում է երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո: Այն էական դեր է ունենալու փոփոխությունների հանդեպ հավատի ու հանրային վստահության ձևավորման գործում: Ես կարծում եմ, որ իմ ասածը դուք շատ ճիշտ եք ընկալում:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 73-Ա որոշմամբ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը մերժվել է:
Հայաստանի նախագահի հրամանագրով Գորիկ Հակոբյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական: