Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Ստեփանակերտում կայացած Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի մասնակիցների հետ։
Նախագահ Սերժ Սարգսյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այսօր ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Վարչապետ Արայիկ Հարությունյանը, հանրապետության բարձրագույն իշխանության և Արցախ ժամանած հյուրերի հետ միասին, մասնակցել է եռատոնի առթիվ կազմակերպված քայլերթին՝ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:
Սերժ Սարգսյանը միջոցառման մասնակիցների հետ դիտել է ՀՀ զինված ուժերի, ՌԴ սահմանպահ ծառայության, պատվո պահակախմբի ստորաբաժանումների, Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների և Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների հանդիսավոր քայլերթը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով:
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մարտական հենակետեր:
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 71-ամյակը և Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձը:
Գլուխ ենք խոնարհում Արցախյան ազատամարտում հաղթանակ կերտած քաջ հայորդիների առջև, ովքեր պաշտպանեցին սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու մեր ժողովրդի իրավունքը։
Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Մեր ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը դարձավ իսկապես Հայրենական մեծ պատերազմ: Բազում հայորդիներ կռվեցին իրենց հայրենիքի ազատության և լուսավոր ապագայի համար:
Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգեւատրելու մասին:
Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա առթիվ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունն այսօր մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:
Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:
ԼՂՀ Ազգային ժողովում մայիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի (օրինապահպանության) մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը` «Ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված ռազմա-քաղաքական իրադրությունը և դրանից բխող գործողությունները» թեմայով:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինծառայողների բուժումն արտասահմանում շարունակելու հարցին: Գերմանացի մասնագետները փաստել են, որ որևէ վիրավոր զինծառայողի հետագա բուժման նպատակով արտերկիր տեղափոխման անհրաժեշտություն չկա, և ավելի արդյունավետ կլինի, որ վերականգնողական աշխատանքները շարունակվեն տեղում։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է արգենտինահայ մի խումբ բարերարների, ովքեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ շուրջ ութ տարի Հայաստանում բարեգործական ծրագրեր են իրականացնում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3.5 միլիոն ԱՄՆ դոլար:
Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրենԱնի Հ.-ին և աշխատակից Վարդիթեր Գ.-ին՝ ՀՀ ԱԺ պատգամավորից շորթում կատարելու համար:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ թեև ճգնաժամը չի շրջանցել նաև Հայաստանը, սակայն համաձայն ՄԱԿ-ի Ասիական և Խաղաղօվկիասնոսյան տարածաշրջանի տնտեսական հանձնաժողովի վերլուծության՝ Հայաստանն այս տարիների ընթացքում տարածաշրջանի 22 երկրների թվում կառավարության ծախսային մասում սոցիալական ապահովությանն ուղղված հատկացումների աճի առումով զբաղեցրել է առաջին տեղը՝ 21 տոկոս աճով: Նույն ցանկում Ադրբեջանը զբաղեցրել է վերջին հորիզոնականը: ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ արդյունավետ ու նպատակային ծախսերը կարևոր գործոն են և միշտ չէ, որ ռեսուրսների առկայությունը որոշիչ է:
Մայիսի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը: