Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, հետևել ս.թ. հունվարի 11-24-ը անցկացվող Հայաստանի տղամարդկանց 76-րդ և կանանց 71-րդ առաջնությունների ընթացքին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու, Եվրոպայի հարցերով ԱՄՆ Նախագահի գլխավոր խորհրդատու Չարլզ Կուպչանին:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Ողջ առաջնագիծը գտնվում է ՊԲ առաջապահ զորամասերի լիարժեք վերահսկողության տակ:
Վերոհիշյալ անձանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար:
Հունվարի 14-ի ժամը 10.00-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, որից 796-ը` 0-18 տարեկան: Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որից 199-ը` 0-18 տարեկան։ Սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացվել է 144 հղի։
Հիվանդության սկզբնական շրջանում կամ թեթև ընթացքի դեպքում բուժումը կարող է իրականացվել ամբուլատոր՝ նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկի ամենօրյա հսկողության պայմանով:
Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է 2015 թվականի ուսումնական տարվա ընթացքում հինգերորդ բանակային զորամիավորման աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված ռազմական խորհրդի նիստին, որի ընթացքում հաշվետու զեկույցներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարի տեղակալները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել Անդրանիկ Մարգարյանին նվիրված 6-րդ հուշամրցաշարի ընթացքին:
ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն` մի շարք դատավորներ տեղափոխվել են այլ դատարաններ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):
Հունվարի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանն ընտրվեց կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) Գործադիր խորհրդի նախագահ` մեկ տարի ժամկետով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունը, որն անհետևանք չի մնալու:
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:
Հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը:
Ձմեռային զորակոչի ընթացքը և իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու, նորակոչիկներին խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ ծառայություն մաղթելու նպատակով հունվարի 9-ին Հանրապետական կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին:
Հունվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 4500 կրակոց:
Դեկտեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, պետական կառավարման համակարգում արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 6-ին երկրի բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի եւ մասնակցել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված սուրբ պատարագին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ֆրանսիական Realease ընկերության նախագահ Ռեմի Մաքինաջյանին: Զրուցակիցները քննարկել են քաղաքաշինական, այդ թվում բնակելի շենքերի կառուցման և սպասարկման ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող ներդրումային ծրագրեր: