Ժամանակավորապես կասեցվել են մի շարք գրավատնային գործունեության լիցենզիաներ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի հունիսի 29-ի որոշմամբ կասեցվել է «ԹՐԵՅԴԵՐ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 249 լիցենզիայի գործողությունը՝ մինչև 01.12.2016 թվականը:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ:
Հունիսի 29-ի մեկ այլ որոշմամբ կասեցվել է «ՌՈԲԵՐՏ ՄԱՐՈՒԹՅԱՆ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 086 լիցենզիայի (տրված՝ 02.02.2005թ.) գործողությունը ՝ մինչև 29.06.2018 թվականը:
Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ: